12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Այսօր,հունվարի 14-ին, Ցեղակրոնի օրն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր,հունվարի 14-ին, Ցեղակրոնի օրն է։
Այն ոչ նոր կուսակցություն էր,ոչ էլ ՝ կրոն։
Ցեղակրոն շարժումը  նախ և  առաջ Ուխտ է։
Այն,ինչպես Մամիկոնյան ուխտը ծառայելու է Ազգի ու Հայրենիքի հավիտենականությանը։
Ցեղակրոն շարժման նպատակը ազգիս բարոյական վերանորոգումն էր։
Ինչպես 1930 -ականներին ,այնպես էլ այսօր,մեր հասարակության մեջ արդիական են թե Ցեղակրոնություն եւ թե  Տարոնականություն ուսմունքները։
Միայն ազգային հոգևոր վերանորոգմամբ ու սեփական  պատմության  իրական արժեքների վերապրելու ճանապարհով մենք կարող ենք հասնել ազգային,միասնական ու անպարտելի Հայոց Անկախ Պետականության կառուցմանը։
Միայն օտարամոլ, տգետ ու պարտվողական «հայն» է կարող պարսավել  Նժդեհի ուսմունքը
Հ.Գ. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ,կործանվում՝ դրա պակասի պատճառով։
Գ.Նժդեհ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ