05 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

5 տարի է բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է, թե տեխնիկական հարց է, սակայն տարիներով ձգվում է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել: Կոնկրետ այս նկարը վերաբերում է շարային պատրաստության քննությանը:
Այս նկարն ուշադրությանս արժանացավ, որովհետև 3 սպաներ են` 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով (2-ինն է նկատելի):
Անշուշտ այս սպաները դրա համար մեղավորություն չունեն, ամենուրեք նույն վիճակն է. հուսով եմ, որ նրանք ատեստացիայի քննությունները բարեհաջող հաղթահարել են:
Նաև վստահ եմ, որ որոշների կասեն` այս տարի նոր համազգեստ է լինելու և այլն: Միգուցե, բայց արդեն 5 տարի է բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է, թե տեխնիկական հարց է, սակայն տարիներով ձգվում է:
Կարելի է պատկերացնել ավելի լուրջ, բարդ, բովանդակային փոփոխությունների և դրանց ընթացքի մասին»:
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ