12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀՀԿ հիմնադիրներից Ռազմիկ Զոհրաբյանն է մահացել. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սովետական շրջանում ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության, իսկ 1990-ին՝ ՀՀԿ հիմնադիրներից Ռազմիկ Զոհրաբյանն է մահացել։
Զոհրաբյանը նաև «Անկախության բանակի» առանցքային ներկայացուցիչներից էր, բավականին համառ անձնավորություն, նվիրյալ, ով իր ողջ կյանքը նվիրել է անկախության գաղափարին:
Իր քաղաքական հայացքների և ազգային գաղափարական մոտեցումների պատճառով Ռազմիկ Զոհրաբյանը սովետական ժամանակաշրջանում 10 տարվա ազատազրկման է ենթարկվել, սակայն իր սկզբունքներում և հայացքներում մնացել է անդրդվելի։
Աստված հոգիդ լուսավորի, իսկ հիշատակը՝ անմար մնա, ազգային մարդ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ