06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոնց որ դեժավյուի ու նույն խայտառակ շրջապտույտի մեջ լինենք. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ուղիղ վեց տարի առաջ՝ հենց այս օրերին, երբ ԱՄՆ–Իրան հարաբերությունները կրկին մտել էին վտանգավոր սրման փուլ, և տարածաշրջանը կանգնած էր նոր ցնցումների շեմին, Հայաստանի լեռնագնաց կառավարիչը Արտանիշ լեռան գագաթից զբաղված էր «տարածաշրջանային ուղերձներ» հղելով՝ հորդորելով ԱՄՆ-ին ու Իրանին զերծ մնալ կոնֆլիկտից։
Շատերի համար զվարճալի էր, բայց այդ անլուրջ պահվածքի և  քաղաքական անպատասխանատվության բացահայտ դրսևորման  գինն իրեն երկար սպասել չտվեց՝ ռեգիոնը խառնվեց իրար, տեղի ունեցավ  44-օրյա պատերազմ,
Արցախի կորուստ,մեր պետության անվտանգային հիմքերի փլուզում։
Ու ցավն այն է, որ այս ողբերգությունը միայն անցյալում չի մնացել։
Վեց տարի անց, երբ ռեգիոնում պատկերը շատ բաներով նույնն է, այս սուբյեկտը էլի արտիստիզմով է զբաղված․ սրտիկներ է ուղարկում իր հետևորդնորին, Էմինեմ է լսում, «խաղաղության» թեթևամիտ ժեստեր է անում, այն դեպքում, երբ մեր շուրջը ձևավորվող իրականությունը շատ ավելի կոշտ է, շատ ավելի վտանգավոր, էլ չեմ ասում, որ իր ցանկացած պահվածք ու ժեստ հարևան պետությունները որպես ուղերձներ են հասկանում..
Ոնց որ դեժավյուի ու նույն խայտառակ շրջապտույտի մեջ լինենք…»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ