13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Իրանի էսօրվա «բազարը» նոր չէ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Իրանի էսօրվա «բազարը» նոր չէ՝  հասնում է նախորդ դարի 40-50-ականներ, երբ «Բրիթիշ Փերթրոլյում»-ն իրանական նավթը սկսեց լայ թափով մզել, և Իրանը հանկարծ որոշում կայացրեց նավթը պետականացնել։ Սրանից հետո էն խեղճ Մոսադաղի գլուխ կերանի ու շահին «իշխանության» բերեցին՝ մի թուլափայ էլ տալով իրանցիքին, դե որ «BMW» քշեն, «Cola» խմեն ու ծափ տան։
Գծած գնում էր, մինչև Խոմեյնին թեմայի մեջ մտավ, հետո Սադամին որպես խաղալիք օգտագործեցին մի 25 տարի, ավելի ուշ՝ վզից մորթեցին, երբ արդեն էլ պետք չէր։ Դրանք իրենց նպատակից չեն շեղվում, ամեն ինչ նույնն է՝ թղթաբանությունն է շատացել։
Միանգամից աչքիս առաջ էլի եկավ տխրահռչակ Բոլթոնի 2018 թվականի տարածաշրջանային այցը, թե ինչ սիրուն գծած դրեց մեր հատվածում ամերիկյան շահերի քարտեզը, բաց տեքստով ամեն ինչ ասեց ու սուսուփուս գնաց։
Եթե Իրանում շահը եկավ իշխանության, ՀՀ գոյաբանական ռիսկերն անգամներով են շատանալու, քանի որ ԱՄՆ-ն իր տարածաշրջանային քայլերն ու ստրատեգիան համապատասխանեցնում է թյուրքական նարատիվին, և այնպիսի գործողություններ է կյանքի կոչում, որ տպավորություն է, որ այն նախապես հաստատվելէ  Անկարայում։
Կարճ ասեմ՝ էս ողջ պատմությունը նավթի մասին է, թե ո՞վ պիտի շատ ծախի, ու թե առնողը ո՞վ է»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ