20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին: Անազատության մեջ գտնվող այս մարդիկ շարունակում են մեծ կամք դրսևորել` ամեն ինչ մի կողմ թողած, պայքարել չարիքի այս իշխանության հետ: Մի օր այս դժոխային իրականությունը կավարտվի, սակայն քաղաքական […]

ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով: ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին: Նույնիսկ […]

Օրբանի մասնակցությունը Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար և սկանդալ Եվրոպայի․ Նատալի Լուազո

«Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», – X-ում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահը։

Այս համատարած ճահիճը վերջապես պետք է չորացվի․ Հայր Ասողիկ Կարապետյանը՝ գիտանականներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկ Կարապետյանը հրապարակել է ադրբեջանցի մի պատմաբանի լուսանկար ու գրել. «Տարիներ շարունակ անհայտ ծագման նման հակագիտական «գիտնականներն» իրենց կեղծարարություններով ու հանցագործություններով պատմություն են ստեղծում՝ մեզ և այլազգիներին մատուցելով եղծված ու ջնջված Հայոց պատմություն: Եվ այս ամենն իրագործում են պետական հսկողությամբ և հովանավորությամբ: Ո՞ւր են Հայաստանի գիտական հաստատություններն ու գիտնականները: […]

Ավելի քան 11 հազար ադրբեջանցիներ ցուցակագրվել են հայերից դատարկվող հայրենի Սիսիան վերադառնալու համար

Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունիսի 21-ին Նախիջևանի Շահբուզի շրջանի Բաթաբաթ զբոսաշրջային գոտում, Սիսիանի սահմանից ոչ շատ հեռու, ի դեպ, կազմակերպվել էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երկրորդ ֆեստիվալ-համագումարը/համաժողովը: Կազմակերպիչները Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչությունն էր, Ադրբեջանի կրթության և գիոտւթյան նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնք անունը կրող, ըստ էության, պետական կազմակերպությունը: […]

Լավ կլինի դիտես 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի տեսանյութերը

Իր տգետ և հիմար մտքերով հայտնի քայլիստ Հովիկը հայտարարել է, որ Բագրատ Սրբազանին Սրբազան չի համարում, քանի որ նա հունիսի 12-ին “մարդկանց արյունի է քշել”… Նախ, տգետ Հովիկ, քո նման կռապաշտը, ով Հիսուսին հավատացել է Նիկոլին ծանոթանալուց հետո, շատ մեծ լավություն է անում, որ Բագրատ Սրբազանին Սրբազան չի համարում… Դու ո՞վ ես, որ Բագրատ Սրբազանին […]

Ինչու՞ ենք էս օրին…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ սահմանադրագետ  էին։ Այսօր ՝իրանագետ։ Երեկոյան՝  ֆուտբոլային փորձագետ։ Վաղը՝դիվանագետ։ Բայց ինչու՞ ենք էս օրին… Որովհետեւ «ամենագետ» ենք,իսկ շատ հաճախ էլ՝ տգետ» ։

Զուգահեռ իրականության մեջ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Freedom House-ը հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է հսկայական աշխատանք և հրապարակել զեկույց, որում աներկբա ապացուցում է, որ «Ադրբեջանը գործել է համապարփակ, մեթոդաբար իրականացված ռազմավարությամբ՝ Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից և նրանց պատմական/մշակութային ներկայությունից մաքրելու համար»: Զեկույցը հստակ արձանագրում է, որ այն, ինչ տեղի […]

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով

Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով։ Այս մասին գրել է Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Գիտնականները հայտնաբերել են գլոբալ տաքացման բազմաթիվ հետևանքներ. մասնավորապես, այն ոչ միայն արագացնում է սառցադաշտերի հալոցքը՝ բարձրացնելով։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը, այլև հանգեցնում է սեյսմիկ ակտիվության։ Ավելին, «ցնցումներ» գրանցվում են ոչ միայն ցամաքում, այլև օվկիանոսի հատակին։ Խոսքը ոչ թե ավանդական երկրաշարժերի, […]

Շնորհավոր Սահմանադրության օրը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « Երբ պետությանդ հիմնական օրենքի օրը  ինքնաբերաբար գալիս ես եկեղեցի եւ ծնկաչոք աղոթում ես,որ Տերը  փրկի  մեր հայրենիքը  ու ազատի չարից,, ուրեմն շատ հիմնական բաներ  երկրում աղավաղված ու վտանգված են։ Շնորհավոր Սահմանադրության օրը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի