16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանում, ի հեճուկս կոլաբորանտ իշխանությունների, ձմեռը շարունակվում է․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում, ի հեճուկս կոլաբորանտ իշխանությունների, ձմեռը շարունակվում է՝ անդադար մերկացնելով փուչ խոստումներ տվող ու ասֆալտը երկրպագության կուռք դարձրածներին։ Փաշինյանական մարզպետների «տրցակն» ամենօրյա ռեժիմով, միկրոֆոնները դոշներից կապած, ռոլիկներ են նկարում, թե ինչքան ճանապարհ են ասֆալտ արել, մայթեր գեղեցկացրել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել, բայց թե ինչ է այս օրերին կատարվում ՀՀ բոլոր, կրկնում եմ՝ բոլոր մարզերում անխտիր, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։
Ամենուր չմաքրված ճանապարհներ, մերկասառույց, վարորդներին պատուհասած աննկարագրելի իրավիճակ։ Տարածքային կառավարման նախարարություն կոչվածը, մարզպետարանները, դրանց ենթակայության տակ գործող ՃՇ-երն իրենց առաջ դրված մինիմալ խնդիրը չեն կարողանում լուծել։ Եթե ձյան շերտը գերազանցում է 4–5 սանտիմետրը, վերջ՝ ՀՀ ճանապարհային տեղաշարժը կոլապսի մեջ է․ ամեն ինչ կանգնում է, ու սկսվում է համընդհանուր մի մեծ վակխանալիա։
Մարզպետացուները, փոխանակ բլոգերների նման նկարվելուց, մարդկանց վրա մուննաթ գալուց, տարեվերջյան ճոռոմագույն պարգևավճարները վայելելու, պիտի լապատկեքը վերցնեն ու ճանապարհ մաքրողների հետ հավասար ձյուն քերեն։ Դուք մի հատ շեֆ ունեք, ով ժամանակին, երբ շարքային դեպուտատ էր, բայց էլի տաղանդավոր պոպուլիստ, հաճախ էր սիրուն կադրերի համար տենց բաներ ասում, մարդկանց աչքերում թոզ փչում, հետո շատ արագ ոտքերը գետնից կտրվեցին։
Ինչքան ասեմ, կասեմ․ եթե սրանք սովորական, Աստծու տված ձյունը չեն կարողանում մաքրել, ճանապարհի անվտանգ երթևեկ ապահովել, սրանց բանակցած փաստաթղթերը ի՞նչ մակարդակի են լինելու, սրանց կառուցած տնտեսության լրջությունը, պետության անվտանգությունը ձգտելու է մինուս անվերջության»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ