01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Իրանում թե՛ պատերազմի, թե՛ իշխանափոխության սցենարները մեզ համար հավասարապես վտանգավոր են․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տևական ժամանակ է, ինչ մեր հարևան Իրանում լարված իրադրությունը հաջորդում է մեկը մյուսին և դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ ռիսկային ազդեցություն ունենալ նաև մեզ վրա։ Այս շարունակական խառնաշփոթի պայմաններում գրեթե որևէ հստակ տեղեկություն չունենք Իրանում բնակվող հայերի անվտանգության ու վիճակի մասին։
Իրանում թե՛ պատերազմի, թե՛ իշխանափոխության սցենարները մեզ համար հավասարապես վտանգավոր են։ Բայց հենց այն պահին, երբ ամբողջ տարածաշրջանը կանգնած է ծանր փորձության առաջ, Հայաստանի իշխանությունը զբաղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քաղաքական արշավով։
Այս օրերին պետք է գումարվեր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, կատարվեր ռիսկերի համապարփակ գնահատում՝ սկսած սահմանային անցակետերից մինչև դիվանագիտական ու տնտեսական ոլորտներ։ Պետք էր մշակել հստակ սցենարներ՝ պատերազմի դեպքում Հայաստանը ինչպես պիտի վարվի, ինչ քայլեր պիտի արվեն այսօր, վաղը, հաջորդ շաբաթ։
Փոխարենը՝ էներգիան ու ժամանակը ծախսվում են Եկեղեցուն ասպատակելու վրա։ Սա պետական անլրջություն է վտանգավոր ժամանակներում»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ