06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ փրկվել է Հայաստանից, կարող է դառնալ թուրքական կայսրության մաս. Եվգենի Սատանովսկի

Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքներով Հայաստանի շուրջ զարգացումների հեռանկարները։ «Հասկանալի է, որ այժմ Հայաստանը հեռանում է այն քաղաքականությունից, որը Հայաստանն ու նրանում բնակեցված հայությունը, և ոչ միայն հայությունը, ունեցել են վերջին 300 տարիների ընթացքում, հեռանում է ինչ-որ տեղ հակառակ ուղղությամբ՝ դեպի ԱՄՆ, Եվրամիություն և Թուրքիա, որին բոլոր հնարավորությունները ընձեռվեց […]

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ահա, թե ինչ պետք է իմանան ապագա սերունդները Փաշինյանի ազգակործան քայլերի մասին։ 1994-2020թթ. Արցախի 12.000 քառ.կմ տարածք հայ ժողովրդի վերահսկողության տակ էր՝ Արաքսից մինչեւ Քարվաճառ։ Հայն էր տերը Արցախ աշխարհի։ Այնքան էր տեր, որ Նիկոլի հետ ինքնամոռաց Շուշիում քոչարի էր պարում։ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում Նիկոլը բացականչեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ […]

Որքան խոսուն է ամեն բան … Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը՝ Էմինեն ջերմ շփվել են /Տեսանյութ/

Աննա Հակոբյանն ու Էրդողանի կինը՝ Էմինեն ջերմ շփվել են․ Հայկ Մարտիրոսյանն է տեսանյութը ներկայացրել ու գրել․ «Հանդիպում Էրդողանի կնոջ` Էմինե Էրդողանի հետ: Որքան խոսուն է ամեն բան …»։  Նշենք, որ Աննա Հակոբյանն ու Էմինե Էրդողանը մասնակցել են ԱՄՆ առաջին տիկնոջ անունից ընդունելությանը։

Եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով. Խաժակյան

«Գիտեմ շատերը չեն կիսի կարծիքս, բայց ինձ թվում է, որ եկեղեցին ճիշտ է վարվել Փաշինյանին և իշխանական վերնախավին Մայր Տաճարի վերաբացմանը հրավիրելով։ Այն, որ իշխանականները անխոհեմաբար եկեղեցու դեմ շարունակաբար պայքարում են, չի նշանակում, որ եկեղեցականները չպետք է ավելի խոհեմ գտնվեն ու փորձեն հարթել հարաբերությունները պետության ղեկավարների հետ։ Ընդ որում՝ բացարձակ կապ չունի, թե ով է […]

«Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային

1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։ «Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։ Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ […]

Զավեշտ. Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ ՀՀ-ի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի գրքով ու ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը՝ «հմուտ դիվանագիտության» օրինակ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մենք ապրում ենք ամենազավեշտալի ժամանակներում, երբ, օրինակ, Արցախն ազատագրած Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Հայաստանի վրա հարձակված ու այս պահին նոր հարձակում պատրաստող Թուրքիայի նախագահի քարոզչական գրքով ու նրա կողքին ժպիտով նկարվող դե-ֆակտո վարչապետը՝ «հմուտ դիվանագիտության» օրինակ: Մեզ պատել են թմրեցնող քարոզչությամբ, որպեսզի առավել հեշտ […]

1915-ին հային մորթեցին ֆիզիկապես, ,այսօր մորթում են նախ բարոյապես․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1915-ին հային  մորթեցին ֆիզիկապես, ,այսօր մորթում  են նախ  բարոյապես։ Եթե սա շարունակվի,երկրագնդի վրա անգամ այն մեկ հայը չի մնա,որպես թանգարանային նմուշ։ նիկոլ-էրդողան տանդեմը  փառահեղ հաղթում է աշխարհի բոլոր հայերին»։

Նիկոլ,Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ անհանգիստ եմ բարեկամ Կիպրոսի ժողովրդի համար… Նիկոլ,Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես։ Ոդ պատմես,թե ինչպե՞ս ես հայրենի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս,թե՞ օրինակ ծառայես ,որ քո նման հայրենիք հանձնելով լուծեն Կիպրոսի հարցը։ Ի՞նչ ունեն էլի միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը։ Առաջինը ընդունում է […]

Էրդողանի գիրքն էլ նենց ա գրկել, ոնց որ Նոր կտակարանն ա ընկել ձեռը

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը գրել է. «Հեսա Էրմենիստան դառնանք ռեխը ավելի ա մեծ բացվելու, էրդողանի գիրքն էլ նենց ա գրկել, ոնց որ Նոր կտակարանն ա ընկել ձեռը, ոչինչ բան չմնաց, հեսա հասնում ենք տեղ,ԱՄԵՆ»:  

Փաշինյանը Հայաստանի երկրորդ ռազմական ճակատն է

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «Փաշինյանը Հայաստանի երկրորդ ռազմական ճակատն է Երբ ասում են, որ Ռուսաստանը կամ որևէ այլ պետություն ռազմական երկրորդ ճակատ չի բացում, որպեսզի չթուլանա, չմասնատվի, չպարտվի, պետք է արձանագրել, որ Փաշինյանը Հայաստանի համար երկրորդ ռազմական ճակատն է բառիս բուն իմաստով։ Դա ես չեմ ասում, բացեք մամլո բոլոր հարթակները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի