Նայում եմ վայ-հոգեւորաականների կզած ստորագրահավաքին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ»
Այս խոսքը լսել եմ մանկուց, լուսահոգի Արամ պապս որեւէ մեկի կամ երեւույթի մասին կարծիք հայտնելիս, երբ տվյալ անձը իրեն սխալ կամ ճիշ՛տ էր պահել եւ պետք էր կարծիք հայտնել, միշտ էս խոսքերն էր ասում։ Ու, երբեք չէր սխալվում իր ասելիքում։
Էդ ժամանակ լավ չէի հասկանում, հետ, տարիների մեջ ավելի ու ավելի էի համոզվում, որ այո, ում մոտ «խաչն» է, ում հոգու մեջ կա հավատ, համոզմունք, նա բոլորից լավ գիտի եւ այդ խաչի ուժը եւ հավատի։
Նայում եմ վայ-հոգեւորաականների կզած ստորագրահավաքին, գնացել են կառավարական դաչաներ, երեւի էդ ստորագրությունները դնելուց հետո մի-մի բաժակ խմել են, շնորհավորելով իրենց անփոփոխ դավաճանությունն ու ուրացումը, չեմ բացառում, որ հնարավոր է Պահքի էս օրերին նաեւ իջեւանական խոզի ազդր են համտեսել, ու գոհ ու կուշտ հեռացել իրենց «մեծարգո վարչապետի» մոտից։
Իրականում ոչ մի ցնցող բան չի եղել, իրենք այդպիսին էին առաջ եւ այդպիսն են հիմա։
Կարեւորը՝ մարդիկ այլեւս չեն զարմանում, մարդիկ զայրանում են եւ զզվում սրանց էս ուրացումից եւ անխաչ ու անաստված դիրքից։Մարդկանց աչքերն են բացվել։
Ամենակարեւորն ըստ իս, այն է, որ դրանք երբեք ոչ խաչ են ունեցել եւ ոչ էլ իմացել են այդ խաչի զորությունը։ Քրիստոսի խաչը երբեք իրենցը չի եղել։ Իրենցը չի այսօր եւ իրենցը չի լինելու վաղը։
Իրենց չեն խաչելու, իրենք կզած էլ ավարտելու են իրենց ընթացքը։
Զուտ, համոզմունք ունեմ, որ էն թղթերը, կամ թուղթը, որը դրանք ստորագրում էին, վրան խոզի յուղի հետքեր կան։
Վստահ եմ, նրանք, ովքեր եւ իրենց հոգում եւ կյանքում ունեն ԽԱՉԸ, համոզված եմ, գիտեն նաեւ այդ ԽԱՉԻ զորությունը, որը, հուսամ կգա ժամանակին եւ հուժկու։
Հ․Գ․Սուրբ Ծննդյան պատարագ է լինելու եւ Ավետիս, չկասկածեք»։











































