06 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ակնհայտ է, որ Փաշինյանը փակուղում է․ Հսովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամանորյա խումհարից դուրս գալուց հետո՝ երեկ երեկոյան, մենք ականատես դարձանք մի հակաքրիստոնեական պերֆորմանսի, որն ավելի շատ հիշեցնում էր «սատանայի հետ գործարքի» գնալու ակտի ստորագրում։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ քաղաքական դեմարշ է սկսել եկեղեցու և Վեհափառի դեմ՝ ակնհայտորեն չարաշահելով իրեն օրենքով տրված լիազորությունները։
Այս ամենից բացի՝ ակնհայտ է, որ Փաշինյանը փակուղում է․ նրա գործողություններն ու քայլերի հաջորդականությունը ոչ մի տրամաբանություն ու շաղկապվածություն չունեն։
Բացատրեմ։
Ի սկզբանե այս պիղծ գործընթացը սկսվել էր այն պնդմամբ, թե իբր Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը», ինչը, ըստ օկուպանտների, լրջագույն պատճառ էր, որ նա հեռացվի Լուսավորչի գահից։ Կարճ ժամանակ անց այս թեզը շատ «պլավնո» դուրս եկավ օրակարգից։ Այս դատարկ պնդմանը, որը շատ արագ մոռացվեց, սկսեց փոխարինել մեկ այլ՝ էլ ավելի մարազմատիկ և լկտի ցինիզմով համեմված մոտիվ․ իբր 1999 թվականի Կաթողիկոսի ընտրությունը կեղծվել է։
Սրան զուգահեռ Նիկոլն ու տասը տիրադավները առաջ են տանում գաղափարազուրկ մի թեզ, թե «Կաթողիկոսը պետք է հանգստի կոչվի», սակայն չկա ոչ մի հիմնավոր պատճառ, թե ինչու՞։
Իրականում այս ամենը նիկոլական մանևրում է, կապրիզ, որով փորձ է արվում վերջնականապես պառակտել ու ապականել եկեղեցին։
Ի դեպ, ևս մի կարևոր նկատառում․ Փաշինյանը ինքնամոռաց շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը, քանի որ մինչև ընտրական գործընթացների մեկնարկը նրան անհրաժեշտ է ապահովել որոշակի «հաղթանակներ»։ Ուստի նա շնչակտուր կերպով ձեռնարկելու է հնարավոր ու անհնար, անտրամաբանական ու հակազգային քայլեր, այլ բան է, որ փաստացի ողջ գործընթացը տապալված է և մնացել է «պրիոմի» տակ»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ