Պնդում եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չունենք. Գլխավոր դատախազի թեկնածու

Ազգային ժողովում այսօր կայացավ Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։ Խորհրդարանի նոր նստաշրջանի աշխատանքների մեկնարկից հետո, խորհրդարանը նախ պետք է ընդունի նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականը, հետո կազմակերպի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։ Մինչ ընտրությունները դատախազի թեկնածուն օրենսդիրներին պետք է ներկայացնի իր ծրագիրը եւ պատասխանի պատգամավորներին հուզող հարցերին։ […]