27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մշակույթը պետք է ունենա կոմերցիոն բաղադրիչ.փոխնախարար/տեսանյութ/

«Մենք պարբերաբար պետք է հանրությանը  իրազեկենք մշակույթի ոլորտում կատարված աշխատանքի մասին, մանավանդ, որ դա կառավարության գործնեության կարևորագույն ուղղություններից մեկն է ՝ բաց, թափանցիկ աշխատանքը»,-այսօր՝ հուլիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:   

Փոխնախարարը անդրադարձավ կառավարության նոր ծրագրի   շրջանակում մշակույթի  ոլորտում սպասվող բարեփոխումներին:

«Ծրագիրը 5 տարվա համար է և 5 տարին այն ժամանակահատվածն է, որ թույլ է տալիս լուրջ բարեփոխումների գնալ: Առաջիկա տարիներին մշակույթը պետք է այնքան զարգանա, որ մշակութային արտադրանքի որակը շատ ավելի բարձր լինի, քան հիմա է: Մշակույթը իր զարգացման փուլերում, պետք է մուլտի էֆեկտ ապահովի բոլոր ոլորտների համար, մասնավորապես զբոսաշրջության համար»,-ընդգծեց Արթուր Պողոսյանը:

Արթուր Պողոսյանը մանրամասնեց առաջիկա անելիքները և ընդգծեց.«Մշակութը պետք է հասանելի լինի հայերի և օտարերկրյա քաղաքացիների համար: Մշակույթը պետք է մտնի մեր բոլորիս տները: Նշեմ, որ մշակույթը պետք է ունենա նաև կոմերցիոն բաղադրիչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ