09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսել ու տեղափոխել պատժախուց.փաստաբան

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը  հուլիսի 1-ից տեղափոխվել է պատժախուց: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը։

«Արդեն 10 օր պատժախցում է և հավանաբար երկու-երեք օր էլ պատժախցում կմնա:Գումարտակի հրամանատարին պատժելու փոխարեն պատժել են Գևորգին: Գևորգի պատմելով՝ գումարտակի հրամանատարը նրան այլ խուց տեղափոխելիս հայհոյել է և բռնություն գործադրել: Հետագայում էլ ձևակերպվել է, թե Գևորգ Սաֆարյանը իշխանությունների հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ինչը իրականությանը չի համապատասխանում: Փոխգնդապետին պատժելու փոխարեն Գևորգին են պատժել: Մի խոսքով մի գնդակով երկու նախաստակ են խփել՝ ոստիկանության փոխգնդապետը անպատիժ է մնացել և Սաֆարյանի հանդեպ հաշվեհարդար է իրականացվել»,-մանրամասնեց Տիգրան Հայրապետյանը:
Նշենք, որ Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի արարք կատարելու մեջ, այն է՝  զանգվածային անկարգությունների հանցավոր նախապատրաստությունը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ