18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Բա չիմացաք՝ ԵԼՔ-ը ծախված ա»

Իրավիճակի ամբողջ պարադոքսն այն է, որ, եթե Արտաշես Գեղամյանը ունենար բավարար ռեսուրս ու աջակցություն, ինքը երբեք «դհոլ» չէր դառնա։

Արթուր Բաղդասարյանը, եթե հաշվարկեր, որ Լևոնի հաղթելու շանսերն ավելի մեծ են, կմիանար Լևոնին։

Պարույր Հայրիկյանը, եթե տեսներ, որ իր գաղափարները (որոնք վատը չեն, ախր) աջակցություն են ստանում, երբեք չէր վերածվի խեղկատակի։

ՀԱԿ-ը, եթե տեսներ, որ ինքն իրենով բավարար ռեսուրս ու աջակցություն ունի, երբեք չէր համագործակցի Ծառուկյանի հետ։

Եթե փողոցում 300 հազար մարդ հավաքված լիներ, Րաֆֆին չէր գնա աղոթելու (չնայած՝ անքննելի են Րաֆֆիի ուղիները, միգուցե և աղոթեր)։

Քաղաքական կապիտալը գալիս և գնում է՝ փոխելով նաև սուբյեկտի վարքը։ Լավագույն դեպքում սա արտահայտվում է ադեկվատության կորստով կամ հեռանալով (Րաֆֆի, Վազգեն Մանուկյան, Լևոն), վատագույն դեպքում՝ կոնֆորմիզմով (Գեղամյան, Արթուր Բաղդասարյան)։ Ու այստեղ տարբերությունը միայն բարոյական դաշտում է, իսկ քաղաքականապես վերջնարդյունքը գրեթե նույնն է՝ 0։

Ես ամենևին չեմ արդարացնում վերոնշյալ գործիչներին իրենց արածների կամ չարածների համար։ Դրանք, անկասկած, շատ են ազդել իրավիճակի վրա՝ հիմնականում բացասաբար։ Բայց մի կարևոր բաղադրիչ էլ կա այստեղ, այն է՝

Դհոլներին էլ, ծախվողներին էլ, համագործակցողներին էլ, աղոթողներին էլ, անվճռականներին էլ, գոնե մասամբ, նաև դուք եք ստեղծում, իմ դավադրապաշտ, նիհիլիստ, ոչնչի ու ոչ ոքի չհավատացող բարեկամներ։

Հայաստանում միջինը 7 տարին մեկ ընդդիմություն է փոխվում, ու դրա մեղքի միայն կեսն է ընդդիմությանը։

Դե ինչ, վերսկսենք փակ շրջանը. բա չիմացաք՝ ԵԼՔ-ը ծախված ա։

Ռուբեն Ռուբինյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ