18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մամեդյարովը ձեռնոց է նետում հայր Ալիեւին

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի ուղերձին՝ դիվանագետներին ուղղված, Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այն, ինչ խոսք, զվարճալի էր։

«Կարծում եմ՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող պատմաբաններն ու դիվանագետները ցնցված են մտքի գոհարներից։

Նախ՝ Ադրբեջանի հազարամյա պետականության ավանդույթների վերաբերյալ։ Այդ անունով պետություն աշխարհի երեսին առաջացել է 1918 թվականի մայիսի 27-ին։ Եթե 99 տարին Ադրբեջանում հազարամյակներ են, այլ հարց է։ Եթե այդպես շարունակվի, Մամեդյարովը մի օր էլ կասի, թե Օկտավիանոս Օգոստոսը մեծ Ադրբեջանի կայսրն էր»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Մամեդյարովը հայտարարել էր, թե իբր իրենք «հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ են»։ Մամեդյարովն անդրադարձել էր նաեւ ԼԵռնային Ղարաբաղի հիմնահարցին ու նշել, որ իրենց հիմնական խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն է՝ «միջազգային իրավունքին եւ նորմերին համապատասխան, ՄԱԿ-ի բանաձեւերով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ