30 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն օլիգարխներից մաքրվելու քայլեր է կատարում

 Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանը գտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս ժամանակահատվածում օլիգարխներից ազատվելու ինչ-որ քայլեր  անում է: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Ըստ Մ. Մալխասյանի՝ միգուցե դա պայմանավորված է Եվրամիության հետ ստորագրված պայմանագրով: «Եվրոպայի հետ համաձայնագիրը պարտավորություններ է առաջ քաշում, և գուցե Սերժ Սարգսյանը ուզում է մաքրել նրանց»,-նկատեց նա։ Վերջինս, սակայն, […]

«Մնացել են միայն կապույտ, գեղեցիկ աչուկները». Ռոբը հերոսացավ

«Ռոբերտ Աբրահամյանը այսօր կդառնար 24 տարեկան  ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ՝ Քաջազուն, հերոսական և դժվար ժամանակների զինվորներ, մենք գիտենք, որ ձեզ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանություն Դեկտեմբերի 20-ը 2016 թվականի ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի ծննդյան օրն է։ Այսօր Ռոբերտը կդառնար 24 տարեկան։ […]

Մի՛ անհանգստացեք, մենք կտեսնենք, հանգիստ, համբերատար սպասեք. (ՀՀԿ տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին, իսկ մենք նման հարցեր չենք քննարկել, դուք հետևեք քաղաքական զարգացումներին, երբ կքննարկենք, այդ մասին կհայտարարենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցութան ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե որ դեպքում նախագահը կհավակնի վարչապետի պաշտոնին:  Բաղդասարյանը նշեց՝ ՀՀԿ-ի խորհուրդը, գործադիր մարմինն այդ հարցին […]

Սերժ Սարգսյան թե՞ Կարեն Կարապետյան․ գյուղնախարարը բարկացավ/տեսանյութ/

«Ես ընդհանրապես անտեսում եմ Ձեր հարցերը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝  արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ում  կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո։ Մանրամասները՝ տեսանյութում:

«Զա կայֆ … մի հատ Նիկոլը մեզ սաղիս սարքել ա կուրկուռի ձագ»

«Գործը սենց խանգարել, սենց պառակտել, չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հելնում ասում ա ընդմիջում: Բոյկոտելը բա լավ բան է՞: Որտե՞ղ անցավ իրենց դիրքորոշումը: Նիկոլը հա թող ճղի իրան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Մի հատ Նիկոլը, տես, ինչն օրն է գցել մեզ սաղիս, սարքել կուրկուռի ձագ»,-նշեց […]

«Պատրաստ ենք փոխզիջումների այն մակարդակով, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը» /տեսանյութ/

«Իսկապես, 2017-ը  բավականին կայուն տարի էր, բոլոր տեսակի ցնցումներից զուրկ, ինչը չի կարող չուրախացնել, եթե համեմատենք 2016 թ․-ի հետ, երբ լուրջ գործընթացներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական ճակատում՝ ապրիլյան պատերազմ և այլն»,-  Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց   քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Խոսելով  Արցախյան հիմնախնդրի  մասի՝  քաղաքագետը շեշտեց՝ հայկական կողմը հանդես եկավ ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ և […]

Ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է ես պատիվ եմ զգում․ Աթեշյան

Պոլսո կարգալույց եղած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, ինքը փոխանորդ է եւ թուղթ ունի կառավարության կողմից։ Նա նշեց, որ  Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններ տեղի չեն ունենա, Թուրքիայի պետությունն էլ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին է ճանաչում որպես Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ: «Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները պետք է տեղի ունենան պետության թույլտվությամբ, սակայն, այս պահի դրությամբ, Թուրքիայի […]

Կառավարությունը չի որոշում՝ մենք որ ռեժիմով պետք է օրենսգիրք ընդունենք. Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ևս միացավ «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ շարունակվող քննարկումներին:  «Իմ մտահոգությունը, որը արտահայտել էի և’ պետաիրավական հանձնաժողովի նիստում, և’ հարցուպատասխանի ժամանակ, և’ քվեարկության ժամանակ, վերաբերում էր ընդհատության փոփոխությանը, որն անթույլատրելի էր: Մի քանի անգամ խոսել եմ այն մասին, որ շատ կարևոր է, որ ապահովենք և երաշխավորենք […]

Կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է. Էնֆիաջյան

 Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց դաշինքի  պատգամավորներ  Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել, ինչի մասին երեկ գրվել էր լրատվամիջոցներում: Դիտարկմանը, որ ականատեսներ են եղել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Հավանաբար, աշխատասենյակի  կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է»: Երեկ պատգամավորները հանդիպում էին […]

Ադրբեջանցին կծել էր Վաչիկի մատը, բայց վերջինս «խեղդեց» նրան/տեսանյութ/

Վաչիկ Վարդանյանը 6 տարեկանից նվիրվեց սպորտին: Զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, սակայն անհրաժեշտություն առաջացավ` ընտրություն կատարել, քանի որ ազատ ոճի ըմբշամարտի խմբակը փակվեց: «Ընտրեցի «ձյուդո» մարզաձևը, սակայն այստեղ էլ խնդիրներ առաջացան ու մեկընդմիշտ իմը դարձավ «սամբո»  ըմբշամարտը: Այս մարզաձևով սկսեցի զբաղվել 9-րդ դասարանից: Հաղթել եմ պատանիների աշխարհի առաջննությունում: Հետո արդեն ընդունվեցի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի