22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դարձել ենք բլատնոյ հանրապետություն․ Ազատ Արշակյան /տեսանյութ/

Հայտնի դատական գործերով ձգձգումները ցույց են տալիս, որ ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն արագ բացահայտելու դրանք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպանն ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր  Ազատ Արշակյանը։

«Դատավարությունների ձգձգումները եւ հիվանդ մարդուն ամիսներով պահել բանտում, ցույց է տալիս, որ մեր սիրված, փառաբանված ուժային կառույցները  բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, որ արագ 1-2 ամսում բացահայտեն այդ գործերը, քանի որ ցուցմուքններ կան, իրեղեն ապացույցներ կան։ Կամ մարդը պետք է ազատազրկվի, կամ պետք է ազատվի, սա է իմ կարծիքը։ Եթե չեն հասցնում պետք է նոր հավաք հայտարարեն մասնագետների»,- ասաց նա։

Ազատ Արշակյանը հավելեց, որ այսօր երկրում կարեւոր հարցերը թողած հնչեղություն ստացած գործերն են դարձել քննարկման առարկա։

«Հայաստանում հազար տեսակի օրակարգ կա, մենք բանուգործ չունենք, ամեն ինչ թողած  դարձել ենք բլատնոյ հանրապետություն, ամբողջ օրը ով ում կողոպտեց, ինչ տարավ։ Դատարանը պետք է արագ հարը լուծի եւ անցնենք առաջ»,- հավելեց նա։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ այնպիսի տպավորությունն է, որ ազգովի նոր սերիալ ենք դիտում եւ դա մի բանի մասին է հուշում, որ սրանով ցանկանում են ուշադրությունը շեղել այլ կարեւոր, խորքային խնդիրներից։

«Շարունակվում են դատավարական իրավունքների ոտնահարումը եւ ես կտրուկ դատապարտելի եմ համարում, որ սկզբում ուղղորդված ձեւով ստեղծվում  է հասարակական կարծիք, հետո որոշակի գործողություններ, հետո կա համոզմունք, որ նշանակված այդ մեղավորը մեղավոր է, բայց մենք դատավճիռ չունենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ