27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետին տեղեկատվություն տրամադրողները կա՛մ անգրագետ են, կա՛մ «պլոտնի» մոլորեցնում են իրեն. տնտեսագետ

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին՝ ցուցանիշների վերաբերյալ գրառմանը:

Հովհաննես Ավետիսյանը մասնավորապես գրում է. «Ցուցանիշը (անգլերենով անվանվում է extent of market dominance) կազմվում է յուրաքանչյուր երկրի ներսում իրականացված հարցումների հիման վրա:

Նշված ցուցանիշի հարցումները՝ ըստ այդ հաշվետվության, իրականացվել են 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում:

Հիմա այս տեղեկատվությունը ստանալուց հետո նորից կարդացեք Փաշինյանի հաղորդագրությունը:

Եթե չհասկացաք՝ ինչ եմ ասում, բացատրեմ: 19-րդ տեղում լինելու մասին չէ խոսքը, դա ճիշտ է գրված: Խնդիրը դրա մեկնաբանման ձևի ու որպես ձեռքբերում ներկայացման մեջ է:

Նրա գրած այս միտքը, մեղմ ասած, սխալ հետևություն է` «Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»:

Ինձ մոտ տպավորություն է, որ վարչապետին տեղեկատվություն տրամադրողները կա՛մ անգրագետ են, կա՛մ «պլոտնի» մոլորեցնում են իրեն:

Սա էլ տեղադրեմ. հաշվետվությունից անգլերեն մեջբերումները
Extent of market dominance
Response to the survey question “In your country, how do
you characterize corporate activity?” [1 = dominated by a few
business groups; 7 = spread among many firms]. | 2017–2018
weighted average or most recent period available
Source: World Economic Forum, Executive Opinion Survey. For
more details, refer to Appendix B of this report.
The 2018 edition captured the views of 16,658 business
executives in 140 economies between January and
April 2018»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ