Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած, ընկել են մեր գրառումների հետևից
Ուրեմն էս ամեն ինչում ամենապարադոքսալն այն է, որ Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած (միգուցե համակարգի ներսում այդ որակման հետ միաբան են շատերը), ընկել են մեր գրառումների հետևից ու մի հատ էլ զանգով են «հրավիրում»:
Ախր անգամ զանգի ձևն ու օրն են էս մարդիկ «խիստ պատահական» համապատասխանեցրել էն օրվան, երբ ես հիվանդանոցում սպասում եմ երեխայիս ծնվելուն: Ու էսքանը քիչ ա մի հատ էլ փոխանակ զանգեն ինձ զանգում են մորս ձեռքին ու շտապում են հայտնել, որ «6-րդ վարչությունից ինձ են հարցնում» ու համարս էլ չգիտեմ ինչպես չեն գտել (իմ համարն ամենահեշտ հասանելիներից է), որ ինձ զանգեն: Էս վերջին պարբերության մեջ ասվածը էժանագույն մանրախնդրություն եմ համարում ու այո` հակված եմ կասկածել, որ էս խղճուկ արարքը միայն ԼԱԿՈՏԸ կարար աներ:
Հ.Գ. Արվածը բացառապես գտնվում է իմ հանրային գործունեությունը խոչընդոտել փորձելու տիրույթում: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ ցանկացած իրավաչափ փաստաթղթի առկայության պարագայում ներկայանալ ցանկացած իրավապահ մարմին: Մենակ մի բան ավելացնեմ. տղերք, Թուրքիայում ֆեյսբուքյան գրառման համար մարդ էլ են կալանավորում սա էլ նկատի ունեցեք:
Ի դեպ, երեկ ինձ հետ մորս հեռախոսով զրուցած սպան բավականին կոռեկտ և պրոֆեսիոնալ է պահել իրեն ու վստահ եմ, որ գոնե ինքը չգիտեր, թե ինչու են իրեն տվել մորս համարը ու ասել, որ զանգահարի հենց էն պահին, երբ ես հիվանդանոցում նստած լավ լուրի էի սպասում:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը։