27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ եղավ վարչապետի կախարդական փայտիկը. եթե նայում ենք թվերին, հեղափոխության հետք անգամ չկա /տեսանյութ/

Ըստ  ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանի կառավարության նոր ծրագրով նախատեսվում է, որ հինգ տարվա ընթացքում մասնավոր և պետական ներդրումների հարաբերությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 23-25 տոկոս, սա էլ՝ այն պարագայում, երբ այսօրվա ցուցանիշը 18 տոկոս է։

«Ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ մենք բառերով ասում ենք՝ տնտեսական հեղափոխություն, իսկ թվերով ասում ենք՝ հազիվ առաջ գնացող տնտեսություն։ Կարծում եմ՝ այստեղ գործ ունենք իրողության և ցանկության անհամատեղելիության հետ, քանի որ մենք բախվեցինք տնտեսագիտության հետ, որն ունի իր կուռ օրենքները։ Հարց է առաջանում, բա ո՞ւր մնաց վարչապետի կախարդական փայտիկը, թե՞ այդ փայտիկն ազդում է միայն հանրային գիտակցության վրա, բա ո՞ւր մնաց կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց Մինասյանը ։

«Դասագրքային ճշմարտություն է, եթե այդ երևույթները կրճատվում են, ապա հնարավոր չէ, որ ցուցանիշների վրա էական ազդեցություն չունենան։ Մնում է ենթադրել, որ իսկապես չկա լուրջ պայքար ստվերի, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, կամ այդ չարիքները չեն եղել այնպիսի մեծ, որոնց նվազեցումը կարող է բերել տնտեսության իսկապես հեղափոխական զարգացման։ Կարծում եմ՝ այս հարցերը վաղը կտրվեն կառավարության ներկայացուցիչներին։ Իսկապես ի՞նչ եղան այն խոստումները, որոնք վերաբերում էին ստվերին, ասում էին՝ 40 տոկոս է, հիմա այդ ստվերը կրճատվելո՞ւ է, թե՞ չէ»,- շեշտեց Գագիկ Մինասյանը։

Հարցին՝ Կառավարության ծրագրում տնտեսական հեղափոխության վերաբերյալ դրույթների բացացակայությամբ հնարավո՞ր է իրականացնել տնտեսական հեղափոխություն, որի մասին միշտ խոսում է ՀՀ վարչապետը, Գագիկ Մինասյանը նկատեց.

«Այն, որ Կառավարությունն ասում է՝ տնտեսական հեղափոխություն, դա ի՞նչ է, մակդիրներ ու ածականնե՞ր են, թե՞ հստակ ուղենիշներ։ Պետք է հասկանանք, որ դրանք պետք է լինեն և՛ մեկը, և՛ մյուսը։ Հիմա եթե հանրությունը կամ խորհրդարանը համաձայն է տնտեսական հեղափոխության տակ հասկանալ այդ ածականները՝ ևս մոտեցում է։ Բայց լուրջ մասնագետներն ասում են՝ տվեք մեզ թվեր, որպեսզի հասկանանք՝ այդ հեղափոխությունը կա՞… Եթե նայում ենք թվերին, ապա այնտեղ հեղափոխության հետք անգամ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ