26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Զինվորի մահվան դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել՝ դրանք տարբեր բաներ են. ՊՆ խոսնակ

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ: Այս մասին փետրվարի 9-ին գրել էր Tert.am-ը:

Galatv-ի հաղորդմամբ՝ այս տեղեկատվության վերաբերյալ հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:

Բազմաթիվ մեղադրանքներին ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում գրել է. «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»: Օգտատիրոջ հարցին՝ երկրորդն եք հայտնել, թե առհասարակ չեք հայտնել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է՝ «Չենք հայտնել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ