11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մի վախեցիր

«Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով»: (Եսայի 41.10) Աստվածաշնչում «Մի՛ վախեցեք» հրամայականը հանդիպում է 365 անգամ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հիշեցում։ Աստված ցանկանում է, որ քրիստոնյաներս ապրենք մեր կյանքի ամեն օրը խաղաղության մեջ՝ […]

Պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ

Հետևեք միայն Իմ առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից: Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ Իմաստությանը վստահելը` ձեզ խոնարհություն կսովորեցնի: Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ Ես-ը: Ոչ’ ավելի. մոռանալ Ես-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ: Պետք չի ակնկալել, որ […]

Ահա ժամանակակից կռապաշտությանը բնորոշ կերպարնը՝ վախը

Իսկ արդյո՞ք ցանկացած ուխտադրուժ և դավաճան չի ապրում մշտական ահ ու տագնապի մեջ՝ մտահոգվելով, թե ինչպես պաշտպանի և ապահովի սեփական կյանքը: Ահա ժամանակակից կռապաշտությանը բնորոշ կերպարն ու պտուղը՝ վախը, որի պատճառով առաջանում է ծայրահեղ եսասիրություն, նյութ և անցողիկ հաճույքներ ունենալու տենդագին ձգտում: Եվ քանի որ միևնույն նյութական արժեքին ձգտում են շատերը, ապա բախումն ու պատերազմը […]

Արցախից բռնի տեղահանված փոքրիկների համար /Տեսանյութ/

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Տեր Զարեհ քահանա Աշուրյանի ֆեյսբուքյան հանրագրից: Երեխաներին դիմավորեցին և հյուրընկալեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Համերգային բաժնի ղեկավար […]

Լսո՞ւմ ես ինձ

Մի մարդ ուզում էր օգնել իր կնոջը, որովհետև կասկածում էր, որ նա լսողության խնդիրներ ունի: Մի երեկո, երբ կինը մեջքով էր կանգնած դեպի իրեն, ամուսինը կանգնեց սենյակի հակառակ ծայրում և շշնջաց. – Դու ինձ լսո՞ւմ ես: Պատասխան չհնչեց: Տղամարդն ավելի մոտ եկավ ու կրկնեց. – Դու ինձ լսո՞ւմ ես: Արդյունքը նույնն էր: Նա ավելի մոտ […]

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Թեբայեցիների ծերերից մեկն ասաց. «Ես կուռքերի տաճարապետի որդին էի, և երբ փոքր էի, նստում էի տաճարում և բազմիցս տեսնում էի իմ հորը՝ կուռքերին պատարագներ ու զոհեր մատուցելիս: Մի անգամ ծածուկ եկա նրա հետևից և տեսա՝ սատանան նստած, իսկ նրա առաջ՝ նրա ողջ զորքը, և ահա մի իշխան առաջ գալով` երկրպագեց նրան, իսկ սատանան հարցրեց նրան. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի