23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրիստոնյան պիտի տխո՞ւր լինի

Մարդիկ ստեղծված են երջանիկ լինելու համար։ Շատերն ասում են, թե Աստվածաշնչում բացակայում է «երջանկություն» բառը, այդ դեպքում ինչպե՞ս կարող է այն լինել մարդու կյանքի նպատակ։
Սակայն մոռանում ենք, որ Աստվածաշնչում եղած պատգամների «հետևանքը» հենց երջանկությունն է։ Օրինակ՝ սերը։ Ինչպե՞ս կարող է սիրող մարդը երջանիկ չլինել։ Կամ հիշենք հույսի մասին։ Այն մարդն, ում սրտում հույս կա, պարզապես չի կարող չունենալ երջանկության տեսլական, երջանիկ լինելու ցանկություն։ Չմոռանանք ամենակարևորը՝ հավատը։ Հավատը Աստծո նկատմամբ անսահման վստահություն է, որը պարզապես չի՛ կարող ուղեկցվել տրտմությամբ։ Հավատով լցված սրտում, վստահաբար, իր տեղն ունի ուրախությունը։
Եվ թյուր կամ կիսատ են այն պատկերացումները, թե եթե իսկապես մեզ հավատացյալ ենք համարում, պիտի շարունակ տխրենք։ Բնավ։ Անշուշտ, մենք սպասում ենք մեր Փրկչի Գալստյանը, սակայն մեր այդ սպասումը լցված է անսահման հույսով։ Չէ՞ որ ասվեց մեզ որպես վերջին պատգամ, թե «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ․ 28։20)։
Այս ամենից հանգում ենք մի եզրակացության․ քրիստոնյայի սիրտը, որքան էլ լցված լինի տխրությամբ՝ բախվելով կյանքի դժվարություններին ու ընկնելով զանազան փորձությունների մեջ, միևնույն է, այն մշտապես երջանկության է ձգտում։ Եվ որքան էլ շատ են մեր կյանքում բացասական երևույթները, ընդունենք, որ ունենալով Քրիստոսին մեր սրտերում, մշտապես լցվում ենք ուրախությամբ ու սիրով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ