18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օգնություն խնդրելու աղոթք

Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին:
Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ