04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից

Եվ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսյալ չեմ, շնորհիր ինձ ապաշխարություն և իմ վախճանից առաջ արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից ու անտեսիր իմ անթիվ անօրենությունները: Որ ամեն բարու տեր և մեղքերը ներող իշխան ես, ծածկիր իմ բոլոր հանցանքները Քո բարեգթությամբ ու մխիթարիր իմ վշտացած […]

Ինչն է մարդուն հեռացնում Աստծուց

  «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես հանգիստ կտամ ձեզ» : (Մատթեոս 11:28) Մարդը կորցնում է փրկության հնարավորությունը, երբ թուլանում է նրա կամքը. սա մարդուն հեռացնում է Աստծուց: Մեր Փրկիչն Իր ձեռքն է պարզում դեպի մեզ ասելով՝ եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ: Փրկությունը միշտ է հնարավոր, քանի մարդը փրկվելու ցանկության հետ մեկտեղ […]

Քրիստոսն ուրախանում է այսպիսի զույգ տեսնելով

Որքա՜ն քաղցր է լուծը, որով երկու քրիստոնյաներ [ամուսնությամբ] միանում են միևնույն հույսի, միևնույն օրենքի, միևնույն ծառայության մեջ: Միևնույն ընտանիքի [ = Եկեղեցու] զավակներն են, որ ծառայում են միևնույն Տիրոջը: […] Իսկապես երկու են մեկ մարմնում: Իսկ այնտեղ, ուր մեկ է մարմինը, մեկ է նաև հոգին: Միասին նրանք աղոթում են, […] փոխադարձաբար միմյանց ուսուցանելով, խրախուսելով, օժանդակելով: […]

Մաքրիր իմ գարշահոտությունը Քո մաքրությամբ

Եվ արդ, լվա մեղքերից և մաքրիր այս գարշաշաղախ տիղմից: Քեզ խնդրեցի և Քեզ եմ աղաչում, լցրու իմ փակման կարոտությունը, խառնիր ինձ սրբերի դասին ու արդարների ժողովին, ովքեր հարաժամ վայելում են Քո ցանկալի տեսությունը: Եվ չեմ հայցում, ինչպես համարձակերես բարեգործ մեկը, այլ՝ աղերսելով թախանձում, ինչպես պարտապանը ու բազմամեղը: Չեմ համարձակվում ինչպես մաքուրը, այլ՝ աղաչում եմ՝ մաքրիր […]

Մոտենում է այդ ժամանակը, երբ չափազանց ուշ կլինի ինչ որ բան ձեռնարկելու համար

«Մի Տապան շինիր… Այդպես արեց Նոյը, երբ տերն ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ տունը մտեք տապանի մեջ » (Ծննդ.6;14;22): Քրիստոնեական երկրում ապրող յուրաքանչյուր մարդ լսել է ջրհեղեղի մասին Աստվածաշնչյան պատմությունը:Աստվածաշունչն ասում է, որ «Մեծ է մարդկանց չարությունը» (Հմր.6;25), և որ Աստված այլևս չէր կարողանում նայել դրան:Նա պետք է դատեր նրանց: Միայն Նոյը «Տիրոջ աչքերում […]

«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ». ինչ է ուզում Քրիստոսը

«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ»: (Մատթեոս 10:37) Այս հատվածում խոսքը նրա մասին չէ, որ Աստծուն պետք է սիրել, իսկ ծնողին՝ ոչ։ Քրիստոս նկատի ունի այն, երբ մեկին սիրելով բացառում ենք մեկ ուրիշին սիրելը։ Իսկ դա գալիս է նրանից, որ մենք սովոր ենք սերը չափել «շատ» կամ «քիչ» որակումներով։ […]

Քո սգո օրերը պիտի վերջանան. Աստծո խոստումը

«Քո սգո օրերը պիտի վերջանան։ Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ հավիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը հանուն իմ փառքի։ Սակավաթիվը հազարաւոր պիտի դառնա, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հավաքեմ նրանց» (Ես 60:20-22): Աստուծո ժողովուրդը մեծ խոստում ունի, միայն թե սուրբ կյանքի ձգտեք: Զղջացեք […]

Որտեղ է երկնքի արքայությունը

«Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի…Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է…ծառ է լինում՝ այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում։ …Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին առնելով դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»: (Մատթեոս 13:31-33) Երկնքի արքայությունը Քրիստոս ներկայացնում է մանանեխի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի