21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից

Եվ արդ, արտասուքների բխմամբ աղաչում եմ Քեզ՝ քանի դեռ իմ դարձի ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսյալ չեմ, շնորհիր ինձ ապաշխարություն և իմ վախճանից առաջ արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից ու անտեսիր իմ անթիվ անօրենությունները:

Որ ամեն բարու տեր և մեղքերը ներող իշխան ես, ծածկիր իմ բոլոր հանցանքները Քո բարեգթությամբ ու մխիթարիր իմ վշտացած և տարակուսած հոգին ու առաջնորդիր ինձ ասուհետև ըստ Քո կամքի ապրել իմ պանդխտության մնացած ժամանակը. և մի թող ինձ իմ անձի կամքով (ապրել), մինչև տանես բնակեցնես երկնքիդ արքայության օթևաններում:

Լսիր, Տեր, Քո անարժան ծառայի աղոթքներն ու խոնարհեցրու Քո ականջները իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար»: Եվ այժմ բաց իմ առջև, Տեր, Քո ողորմության Դուռը, որ ողբալով կանչում եմ Քեզ, և մի անտեսիր իմ մեղավոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին ապաշխարության:

ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ