26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ». ինչ է ուզում Քրիստոսը

«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ»:

(Մատթեոս 10:37)

Այս հատվածում խոսքը նրա մասին չէ, որ Աստծուն պետք է սիրել, իսկ ծնողին՝ ոչ։ Քրիստոս նկատի ունի այն, երբ մեկին սիրելով բացառում ենք մեկ ուրիշին սիրելը։ Իսկ դա գալիս է նրանից, որ մենք սովոր ենք սերը չափել «շատ» կամ «քիչ» որակումներով։ Քրիստոս չի ասում Ինձ ավելի շատ սիրեք, քան ձեր ծնողին։ Պարզապես ծնողի, զավակի նկատմամբ սերը ոչ թե պետք է բացառի Աստծո նկատմամբ սերն, այլ սնվի այդ սիրուց։

Իրականում սերը շատ կամ քիչ չի լինում։ Անհեթեթ հարց է, երբ ասում են ծնողի՞դ ես շատ սիրում, թե՞ երեխայիդ։ Ես երկուսին էլ սիրում եմ տարբեր կերպ, ամեն մեկն իր տեղն ունի։ Իսկ եթե հարցն այլ կերպ ձևակերպենք՝ Աստված Իր Որդո՞ւն է շատ սիրում, թե՞ մեզ։ Եթե կարծում ենք՝ Որդուն, ապա ինչպե՞ս է, որ Իր Միածին Որդուն զոհաբերեց մեր փրկության համար։

Սերը շատ կամ քիչ է լինում, եթե այն մեզ համար ընդամենը զգացմունք է։ Սակայն սերը զգացմունք չէ, այն միջանձնային հարաբերություն է, իսկ ծնողի, երեխայի կամ Աստծո հետ մեր հարաբերությունները տարբեր են և անհամեմատելի։ Երբ հրաժարվում ենք «շատ» կամ «քիչ սիրել» ձևակերպումներից, մենք հասկանում ենք, թե ինչպես է Աստված սիրում։ Սերն Աստծո և սերը ծնողի նկատմամբ նույն մեդալի երկու երեսն են։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ