26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոտենում է այդ ժամանակը, երբ չափազանց ուշ կլինի ինչ որ բան ձեռնարկելու համար

«Մի Տապան շինիր… Այդպես արեց Նոյը, երբ տերն ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ տունը մտեք տապանի մեջ » (Ծննդ.6;14;22):
Քրիստոնեական երկրում ապրող յուրաքանչյուր մարդ լսել է ջրհեղեղի մասին Աստվածաշնչյան պատմությունը:Աստվածաշունչն ասում է, որ «Մեծ է մարդկանց չարությունը» (Հմր.6;25), և որ Աստված այլևս չէր կարողանում նայել դրան:Նա պետք է դատեր նրանց: Միայն Նոյը «Տիրոջ աչքերում շնորհ գտավ»:

Ինչու այդպես եղավ, չէ որ նա նույնպես մարդ էր, ինչպիսին մյուսներն էին, Նա Աստծո հետ քայլեց, նա ձգտեց իմանալ Աստծո կամքը փնտրեց նրա ներկայությունը: Նոյը հնազանդվեց Աստծո տապան կառուցելու հրամանին, նա և նրա ընտանիքը և ամեն տեսակ կենդանիներ ազատվեցին դատաստանից:Արդյունքում փրկվեց ութ հոգի Նոյը և նրա ընտանիքը (Տես ծննդ.6-8,եբր.11;7 և պետ.3.20): «Տապանը Տեր Հիսուսի խորհրդապատկերն է, ով կարող է ազատել մեզ գալիք բարկությունից:Նոյի ժամանակներում Աստված «դուռը փակեց», հիմա նույնպես մոտենում է այդ ժամանակը, երբ չափազանց ուշ կլինի ինչոր մի բան ձեռնարկելու համար:

Խաչիկ Խլղաթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ