Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո Երևանում կանթեղներով ու մոմերով երթ կանցկացվի

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մարտի 31-ին Ճրագալույցի Պատարագից հետո կմեկնարկի «Հարության ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, որ երթի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Իսկ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու […]