04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սուրբ Հարության տոնին ընդառաջ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց 20-րդ բնակարանը

Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ օրերս տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 20-րդ բնակարանի հանձնման արարողությունը:

Հերթական բնակարանը գնվեց ԱՄՆ «Հայրենիք միության» միջոցով լոսանջելեսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների ֆինանսավորմամբ՝ Կարոյան բազմազավակ ընտանիքի համար։ Կարոյան ընտանիքը բաղկացած է 8 անձից՝ ամուսինները և 6 երեխաները: Բազմազավակ այս ընտանիքը սակայն չունի սեփական հարկը և տարիներ ի վեր բնակվում է կամ վարձակալությամբ կամ բարեկամների, ծանոթների հատկացրած բնակարաններում: Ընտանիքի միակ աշխատողը հայրն է, ով սակայն հազիվ կարողանում է հոգալ ընտանիքի նվազագույն կարիքները, իսկ բնակարան ձեռք բերելու մասին ընտանիքը միայն երազել կարող էր։ Ահա և Սեպուհ սրբազանի նախաձեռնությամբ, այս ընտանիքի երազանքը ևս դարձավ իրականություն։

Բնակարանի հանձնման օրը Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում սրբազան հոր ձեռամբ կատարվեց նաև ընտանիքի վեց զավակների մկրտության արարողությունը, ովքեր որդեգրվեցին Հայ Առաքելական մայր Եկեղեցուն և որպես նորակնունք մուտք գործեցին իրենց նոր բնակարանը։

Բնակարանում Սրբազան Հայրը կատարեց տնօրհնյաց արարողություն, որին ընտանիքի անդամներից զատ ներկա էին նաև «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանձնախմբի անդամներ՝ Վանաձորի քաղաքապետարանի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը, «Առավոտ» բհկ տնօրեն Մարգարիտա Շահվերդյանը, «Խաչվող ուղիներ» բհկ տնօրեն Կամո Եգանյանը:29994275_1744883218908300_1171830469_o 30119077_1744883222241633_516460001_n 29919897_1744883225574966_1512383003_n  30122023_1744883232241632_521782497_o

Արարողության ավարտին՝ ներկաները շնորհավորեցին ընտանիքի անդամներին։ Սրբազան Հայրը հայտնեց, որ առաջիկայում դարձյալ Կարո և Աղավնի Գուրյանների ֆինանսավորմամբ՝ ևս մեկ ընտանիք կտոնի բնակարանամուտ։  

Դիվան Գուգարաց թեմի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ