17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աստված հարցնում է մեզ

Ապաշխարությունը սկվում է նրանից, երբ խոսում է մեր խիղճը. Աստված հարցնում է մեզ. «Ո՞ւր ես գնում: Դեպի մա՞հ: Դա՞ ես ուզում»: Եթե մեր խիղճը պատասխանում է՝ ոչ, ների՛ր Տեր Աստված, ապա Տերը պատվիրում է. «Ես քեզ ներում եմ, բայց դու սկսիր այլ կերպ ապրել՝ Աստծո սիրո համար երախտագիտությամբ, այլ ոչ թե վախով»: Տեր Եսայի քահանա […]

Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է

Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է, բայց անիրավությունն ատողը երկար կյանք կունենա։ Մահապարտի համար երաշխավոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատվում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, և նա հանգստություն կտա քեզ, զարդ կլինի քո հոգու համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ Ով գնում է արդարության ճանապարհով, օգնություն է գտնելու, իսկ ով ծուռ […]

Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք, Հաղորդություն, Ոտնլվայի արարողություն, Խավարման կարգ

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ): Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն […]

Լավ է դստերդ կնության տաս …

Հայոց ժողովրդի փորձից ծլած իմաստությունն ասում է, որ լավ է դստերդ կնության տաս տեղացի հովվին, քան օտարազգի արքային: Մեր սուրբ հավատն ու մշակույթը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին՝ գալիք սերունդներին, և չհանձնենք օտար, թշնամական ուսմունքների ու բարքերի դաժան և անարդար դատաստանին: Իմաս. 3: 11-17 Եսայ. 51: 22 – 52: 3 Ա Թես. 2: 13-16 […]

Ավագ չորեքշաբթի. օծում և մատնություն

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ): […]

Օրհնեցեք, որպեսզի օրհնված լինեք

Եվ, ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ. չարի փոխարեն չար մի՛ հատուցե՛ք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը: Ա.Պետրոս 3:8

Ավագ երեքշաբթի․ Տասը կույսերի հիշատակության օր

Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:  Մարտի 27, Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության օր: (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի