Տեր զորության, հանդարտեցրու մեզ սատանայական բոլոր խռովություններից

Բարերար Տեր, նայիր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ անունը փառաբանողիս: Տեր զորության, հանդարտեցրու մեզ սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքիր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած և արթուն ժամանակ: Որպեսզի բարեպաշտությամբ և արժանավորապես Քեզ՝ Տիրոջդ ծառայելով այս կյանքում, ժամանենք երկնի հավիտենական արքայություն, որ աշխարհի ստեղծման սկզբից պատրաստեցիր Քո […]