26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պահեցողությունը ներքին, հոգևոր վիճակի բնական պահանջ է»

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր լրագրողբների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց՝ մարդը պահքի է պահում ինչ-որ սխալներից ազատվելու համար, պահքը ներքին ուրախություն է:
«Պահեցողությունը  ներքին, հոգևոր վիճակի բնական պահանջ է։ Երբ մարդը մեղք է գործում, նրա մոտ առաջանում են որոշակի հոգեբանական և հոգևոր խնդիրներ, տագնապի զգացողություն, մեղավորության զգացում, շնչարգելության, բայց դրանով հանդերձ՝ նա գիտի, թե ինչի հետ է դա կապված: Մարդը ներքին մղում, ներքին ցանկություն է ունենում պահքի մեջ մտնելու, վերագնահատելու և խաղաղվելու համար», – ասաց բանախոսը։
Նա հիշեցրեց՝ Մեծ պահքը բաղկացած է 7 կիրակիներից, որը տևում է 48 օր։

«Վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, երբ տեղի են ունենում Քրիստոսի կյանքի վերջին իրադարձությունները: Այնուհետև կատարվում է Քրիստոսի թաղման արարողությունը։ Շաբաթ օրը կատարվում է ճրագալույցի պատարագ․ այդ ժամանակ Քրիստոսի հարության բարի լուրը տրվում է», – նշեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ