04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ձվերը տարբեր գույներով ներկելը նորամուծություն է․ ճիշտը կարմիրով ներկելն է․ քահանա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր լրագրողբների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Զատկի կերակուրներին՝ ասաց՝ չամիչով փլավի միջի բրինձը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը, չամիչը՝ ընտրյալներին, ձուկը՝ քրիստոնյաներին, իսկ կարմիրով ներկված ձուն՝ Քրիստոսի արյունը:
Բանախոսը նշեց՝ տոնի առթիվ կատարվում է պատարագի արարողություն։
Լիրագրողները հիշեցչեցրին՝ ժողովրդի մեջ տարածված մի սովորույթ կա․ ասում են՝ հավկիթը պետք է ավագ հինգշաբթի ներկել։

Քահանան ասաց՝ դա ենթագիտակցյան հետ կապված՝ ինչ-որ երևույթ է։
«Քանի որ այդ օրը Քրիստոսի խաչելության արարողությունն է, հավանաբար մարդիկ մտածել են՝ քանի որ Քրիստոսն այդ օրը խաչվեց, այդ օրը հեղվեց իր արյունը, խորհրդաբանություն կարող է ունենալ, ու պետք է այդ օրը տան անդամների թվով հավկիթ ներկել, բայց արդարացված չէ․ եթե մարդիկ պահքի մեջ են, ի՞նչ տրամաբանություն կարող է ունենալ այդ օրը ձու ներկելը»,- ասաց բանախոսը։

Տեր Հակոբը հիշեցրեց՝ վերջերս մեզանում կարծես նորամուծություն է դարձել հավկիթը տարբեր գույներով ներկելը․ եթե մարդիկ այդպես են ցանկանում, կարող են ներկել, բայց ճիշտը կարմիրով ներկելն է:
Տարածված կարծիք կաա, թե այն ընտանիքներում, որտեղ նոր մահացած հարազատներ կան, պետք չէ ձու ներկել։ Տեր Հակոբը, սակայն, ասաց՝ դա ճիշտ երևույթ չէ, ավելին՝ այդ օրը կարևոր է ձվերը ներկելը բոլոր ընտանիքներում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ