Ինչպես դուրս գալ փակուղուց
Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթեոս 16:24)
Բավարար չէ պարզապես տեսականորեն ձևակերպել, թե ինչի ենք հավատում։ Կարևոր է պատրաստակամությունը՝ զոհողության, նվիրումի, ծառայության, որտեղ գործնականում դրսևորվում է հավատքը։
Միայն այն մարդը կարող է գտնել կյանքի լիությունը, ով պատրաստ է իր կյանքով փաստել Աստծո գոյությունն ու սերը, մեծությունն ու փառքը։
Հոգևոր կյանքի ամբողջ հրաշքն այն է, երբ համադրվում են ցավն ու ուրախությունը, պայքարն ու ներդաշնակությունը, աշխատանքն ու մխիթարությունը, և այս ամենը հնարավոր է, եթե կա սեր։ Հակառակ դեպքում այն վերածվում է հակադրության և մեզ կանգնեցնում փակուղու առաջ։
Տեր Եսայի քահանա Արթենյան