03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՌԴ-ը չի հանձնարարել

«Գազի սակագնի իջեցման որոշումը հանձնարարականով չի լինում, սակագինը հաստատվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, և այս խնդիրը միշտ նախագահի ուշադրության կենտրոնում է  եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գազի սակագնի վերանայմամբ և հնարավոր իջեցմամբ Ռուսաստանը չի փորձում ամրապնդել իր դիրքերն […]

Ամրագրելով բնության հուշարձանների բնապահպանական առաջնահերթությունները` կխթանվի էկոտուրիզմի զարգացումը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է CNF /Կովկասի բնության հիմնադրամի/ գերմանական կազմակերպության  գործադիր տնօրեն  Ջեոֆ Ջիակոմինիին, Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանին և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանին: Արծվիկ Մինասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտություն կա: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է […]

ՄԻՊ-ը թույլ չի տվել իր աշխատակիցներին կրճատել

ՄԻՊ-ն առարկություն է ներկայացրել 2017 թվականի բյուջեով ՄԻՊ-ին հատկացվելիք գումարների վերաբերյալ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ բյուջեի նախագծում կան որոշակի անճշտություններ, որոնք կվերանայվեն ու կներառվեն բյուջեի վերամշակված տարբերակում։ «Մի քանի ամսից մենք ունենալու ենք նոր օրենսդրական լուծումներ և աշխատավարձերի բարձրացումներ մեր աշխատակցիների համար, ինչպես նաև սոցիակական երաշխքիների բարձրացումներ, […]

Կան լիազորությունները դադարեցված ոստիկաններ. ՄԻՊ-ը՝ հուլիսյան դեպքերից

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՄԻՊ Արման Թաթոյանին 2017 թվականի բյուջեի քննարկմանը հիշեցրեց հուլիսյան դեպքերը. «Դուք հիշատակեցիք բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանության հարցը, մենք բոլորս ականատես եղանք մի նոր երեւույթի, երբ բերման ենթարկել հասկացության ներքո մարդկանց պարզապես առեւանգում էին: Եւ նոր բան, երբ նրանց տանում էին զորամաս, դա չլսված բան էր, գիտեմ, որ ձեզ մի քանի տասնյակ […]

Դավիթ Սանասարյանին և մյուսներին նվաստացրել էին՝ ստիպելով կոշիկները համբուրել. Ն. Զոհրաբյան

ԱԺ Ֆինանսավարկային և Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկակավար Նաիրա Զոհրաբյանը  բարձրաձայնեց «Սասնա ծռեր» խմբին աջակցող ցուցարարների կալանավորումների մասին հարցը: «Մի դեպքի՝ Տիգրան Մարգարյանի գործով աշխատեցինք իրար հետ: Այստեղ փակագծեր չբացենք, սակայն բացարձակ անմիաստ էր այդ երիտասարդի խափանման միջոցը փոխել, ոչ միայն փոխել, այլև հարազատներին չթույլատրել տեսակցություն»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ՄԻՊ […]

Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի քննարկում՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի հետ կապված: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ արված առաջարկները՝ Երևանի քաղաքապետը  համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիոումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, […]

Ի՞նչ է լինելու խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցը

ԱԺ Ֆինանսավարկային և Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը:  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նախ նկատեց, որ Օրենսդիր մարմնում չեն կարողանում համապատասխան հանձնաժողով ձևավորել՝ հասկանալու ի՞նչ է լինելու խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցը: Էլինար Վարդանյանը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին […]

«Ո՛չ մի ձև…».վարչապետը գազի գնից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի օրակարգին  անցնելուց առաջ հայտարարություն արեց բնական գազի սպառման գնի նվազման վերաբերյալ: «Ես ճիշտն ասած մամուլը շատ չեմ նայել, բայց որոշակի թերըմբռնում կա: Առաջին թեզը՝ բյուջեն, կառավարությունը, որևիցէ սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը չի անում, որևիցե, ոչ ստվերային ո՛չ ուղիղ, ո՛չ մի ձև…»,- ընդգծեց  Կարեն Կարապետյանը: ««Գազպրոմ Արմենիան» փորձում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված