03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհանգստացնող հանգամանք է. ՄԻՊ

Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  վճիռների թիվն անհանգստացնող է  ֆինանսական ու համակարգային տեսանկյունից: Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Իհարկե, Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների թիվն անհանգստացնող է: Ճիշտ չէ, որ մեր երկիրն այդ ցուցանիշով առաջին տեղում է, սակայն, ամեն դեպքում, դա անհանգստացնող հանգամանք է»:  

Ամերիկյան ընտրություններն ու Հայաստանը

Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով, նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի եւ Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա, հայտնում է Ամերիկայի ձայնը: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող է նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ պետքարտուղար […]

Անհետացած երիտասարդներին դեռ չեն հայտնաբերել

Նոյեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: *** Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 10.51-ին տեղեկատվություն է ստասվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և  մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12.52-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 17.55-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: […]

«Իմ այդ հարցից հետո նա հրաժարական տվեց»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2017 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ  ՄԻՊ Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե որքանով է ՀՀ-ում արդարացված ՄԻՊ ինստիտուտը և արդյոք  ՀՀ-ին պետք չէ՞ բիզնես-օմբուդսմենի ինստիտուտ։ «Պարոն Թաթոյան, ես այս հարցը տվել եմ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեսյանին, որից հետո նա հրաժարական տվեց, չգիտեմ էլ դա հրաժարական էր, թե ինչ էր։ Հասկացանք, որ ժողովրդավարական […]

Տա Աստված վարչապետի հարցում սխալվեմ

Իշխանությունները օրհնությու՞ն  են, թե՞ պատիժ: Henaran.am-ի զրուցակիցն է Շիրակի  թեմի հոգեւոր առաջնորդը` Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Նրա հետ հարցազրույցները անկանխատեսելի են, լրագրողները նման զրուցակիցներին  այլ կերպ են բնորոշում․ «լավ սինխրոնատու»՝ սուր անկյուններով,  բազմաբովանդակ ենթատեքստերով: Այս անգամ հետաքրքրում էր եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները, քաղաքական գործընթացների նկատմամբ եկեղեցու դիրքորոշումն ու ապագայից սպասելիքները։ –Սրբազա՜ն, Ձեր կարծիքով, ինչպիսի իշխանություն ունենք […]

20 հազար դոլարի թերթ` սա այլանդակություն է. 168 Ժամ

«Ոչ միայն արդարացված չեն, այլ սա կոչվում է խնջույք՝ ժանտախտի ժամին: ԿԲ֊ում ամենաբարձր աշխատավարձն են ստանում` մինչև մի քանի հազար դո­լար»,- մեր թղթակցին ասել է ՀԱԿ խմ­բակցության քարտուղար Արամ Մանուկ­յանը’ պատասխանելով հարցին, թե արդ­յոք արդարացվա՞ծ է, օրինակ, Կենտրո­նական բանկում 37 բջջային հեռախոս­ների տրամադրումն ու սպասարկումը: Ա.Մանուկյանը թվարկել է ԿԲ-ի շռայլ ծախսերի այլ օրինակներ ևս. «31 […]

ՄԻՊ-ի բյուջեն էլ

ԱԺ Ֆինանսավարկային եւ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2017-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ: ՄԻՊ գրասենյակին հատկացված բյուջեն նախորդ տարվա համեմատ կրճատվել է 4,3 միլիոնով, ինչպես և մյուս գրեթե բոլոր գերատեսչություններինը: ՄԻՊ Արման […]

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը այսօր՝ նոյեմբերի 3-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, գրում է РИА Новости-ն։ Համաձայն Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության՝ բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները։

Չի առաջադրվի. Ժողովուրդ

Արդեն երկու ամիս է Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: Թերթի տեղեկություններով նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն Է` Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավար­ման խորհրդի անդամ է: Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված