02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը չեկավ, իսկ փոխնախարարը զարմացավ

Սիրիայից ժամանակ փախստականնների թիվը կազմում է 20 հազար.  2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու «օգուտի» մասին, ինչին նախարարը պատասխանեց. «Թե ինչ օգուտ տվեց մեզ, դրա մասին խոսվել է, գյուղատնտեսական բնագավառում դրական տեղաշարժեր կան, մենք փորձ կատարեցինք […]

Քաղաքապետարանը տեղյակ չի եղել. Տ. Մարգարյանը՝ տպարանի շենքի պայթեցման մասին /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել նախկին առաջին տպարանի շենքի պայթեցումից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ շատ բացասական գնահատական ունեմ, մենք դեմ ենք նման եղանակով քանդմանը. մենք երեւանում մեկ դեպք ենք ունեցել, երբ կրկեսի շենքը պայթեցման եղանակով քանդվեց. եւ հասարակության կողմից ընդվզման հանդիպեցինք, որից հետո նման […]

«Վիզաների կենտրոնում ինչ-որ աղջիկներ նստած սկռեպ են խփում ու 17 000 դրամ գանձում»

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանը Եվրասիական տնտեսական միության պլյուսները չի տեսել, փոխարենը ակնառու են ԵՄ Ասոցացման համաձայնագրի չստորագրման արդյունqով առաջացած մինուսները: Այսօր օրենսդիր մարմնում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանին, պատգամավորն ասաց, թե ցանկանում է իմանալ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի տնտեսական , […]

Հանրապետականներն այցելեցին Եռաբլուր՝ հարգելու Աշոտ Նավասարդյանի հիշատակը /ֆոտո, վիդեո/

Այսօր Կանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ   այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Եռաբլուր էր այցելել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ծաղիկներ խոնարհեց նաև  Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի գերեզմաններին։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝  մինչ օրս հանրապետականները առաջնորդվում են Աշոտ Նավասարդյանի պատգամներով։ «Այն արժեքները, նպատակները, որոնք ունեցել […]

Քննարկվում է մուտքի վիզաների ազատականացման գործընթացի հարցը

 Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը եղել է և մնում է Հայաստանի արտաքին առաջնայնություններից մեկը. այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: «Անցնող տարին ինտենսիվ էր համագործակցության առումով, շարունակվել են երկկողմ ակտիվ քաղաքական շփումները, հանդիպումները, այցերը, ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր»,- ասաց Կարեն Նազարյանը: «Արդեն իսկ տեղի է ունեցել բանակցությունների […]

Իտալիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայում հերթական երկրաշարժն է գրանցնվել։ Այս անգամ դրա հզորությունը կազմել է 4,8 բալլ, էպիկենտրոնը Մաչերատա քաղաքում է։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկրաշարժը զգացվել է հատկապես Հռոմում։ Հարկ է նշել, որ վերջին երեք ամիսների ընթացքում Իտալիայում 3 հզոր երկրաշարժ է գրանցվել, որոնց արդյունքում զոհեր ու վիրավորներ են եղել, բազմաթիվ տներ են ավիրվել։

Այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 3-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Անդրեյ Դանկոն եւ պատվիրակության անդամները Սլովակիայի Ազգային խորհրդի անունից ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ […]

Վարչապետը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց

«Գործադիր իշխանությունների համակարգում պետք զարգացնել է ազդարարների համակարգ»,-այսօր Կառավարության  նիստի ժամանակ նկատեց  վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարջապետը հարցի շուրջ հանձնարարական տվեց Արդարադատության նախարարին: Նրա խոսքով արտասահմանում գործում է ազդարարների ինստիտուտ, որոնք տեղեկացնում են պետական մարմինների աշխատանքում թերացումների մասին։ Բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պայմաններում այդ մոտեցումները չեն կարող շատ արդյունավետ լինել։ «Տարբեր երկրներում այդ […]

Դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1963 թ. ծնված Ա. Բ.-ի դին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված