15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վիզաների կենտրոնում ինչ-որ աղջիկներ նստած սկռեպ են խփում ու 17 000 դրամ գանձում»

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանը Եվրասիական տնտեսական միության պլյուսները չի տեսել, փոխարենը ակնառու են ԵՄ Ասոցացման համաձայնագրի չստորագրման արդյունqով առաջացած մինուսները: Այսօր օրենսդիր մարմնում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանին, պատգամավորն ասաց, թե ցանկանում է իմանալ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի տնտեսական , ոչ թե քաղաքական բաղադրիչը, թեև գտակցում է , որ այն չի կարող ունենալ Խորը և համապարփակ ազատ առևտրի տնտեսական կշիռը:

« Տնտեսական բաղադրինչն ի՞նչ ծավալով է լինելու, որովհետև, այո, մենք Մաքսյին միության խերը չեն տեսել, հույս ունեն՝ կտեսնենք»: Պատգամավորը ևս մեկ հարց ուներ, որը վերաբերում էր « «Վիզաների կենտրոն» կոչված չարաբաստիկ կանտոռային, որտեղ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիներին ենթարկում են նվաստացման մի խայտառակ ռիտուալի»: «Երեխաներին գրկած գնում են, օրերով կանգնում են, իսկ նրանցից ինչ-որ անհեթեթ գումարներ են գանձում՝ սկռեպ խփելու համար, քանի որ ինչ-որ աղջիկներ նստած սկռեպ են խփում ու 17 000 դրամ գանձում»:

Կարեն Նազարյանը նախ պատասխանեց պատգամավորի Շրջանակային համաձայնագրի վերաբերյալ հարցերին: Նրա խոսքով՝ դրա ստորագրումից հետո էլ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի ԵՄ անդամ 28 պետությունների կողմից փաստաթուղթը վավերացվի: «Սակայն մենք այս գործընթացը պետք է օգտագործենք ընդլայնելու ու մեր հարաբերությունները խորացնելու համար: Ամենկարևորն այն է , որ սկսվել են կյանքի կոչվել պայմանագրում նշած հարցերը և ԵՄ-ի հետ կապված կարևորագույն ծրագրերը:

Ինչ վերաբերում է տնտեսական բաղադրիչին, նախ հստակեցնեմ, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցություններն ընթանում են 3 ուղղություններով՝ քաղաքական երկխոսության, տնտեսական կամ ոլորտային երկխոսության և առևտրի շուրջ»,- շեշտեց նա: Իսկ ինչ վերաբերում է «Վիզաների կենտրոնին», ապա  փոխնախարարը համաձայնեց քննադատությունների հետ, ավելին՝ տեղեկացրեց, որ այդ կենտրոնից բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից ստացել են: «Երբևէ մենք այդ բողոքներն աննկատ չենք թողնում, ավելին՝ մշտապես այցելություններ ենք անում և իրավիճակին տեղում ծանոթանում: Տարօրինակ եմ համարում այդ հավելյալ գումարների գանձումները, որովհետև փաստթղթի ստորագրումից հետո գումարը չպետք է լինի ավել, քան 30 եվրոն, ամեն դեպքում մենք կփորձենք ստուգել: Իրականում, վիզաների կենտրոնը կոչված է ավելի արդյունավետ դարձնելու գործընթաց»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ