27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը չեկավ, իսկ փոխնախարարը զարմացավ

Սիրիայից ժամանակ փախստականնների թիվը կազմում է 20 հազար.  2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու «օգուտի» մասին, ինչին նախարարը պատասխանեց. «Թե ինչ օգուտ տվեց մեզ, դրա մասին խոսվել է, գյուղատնտեսական բնագավառում դրական տեղաշարժեր կան, մենք փորձ կատարեցինք ընդլայնել արտահանման շուկան: Որոշումը ԵԱՏՄ-ին միանալու, գիտեք, որ զուտ տնտեսական էր, իսկ քաղաքական առումով ԵՄ-ի հետ շարունակվող երկխոսությունը հնարավորություն կտա մեր երկրում բարեփոխումների ընթացքը շարունակական դարձնել»,-ասաց նա:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւր է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչո՞ւ չի ներկայացել բյուջեի քննարկմանը: Ապա, կարդալով Արտաքին գործերի նախարարության բյուջեից մի հատված, ցիտեց որոշ բառեր նախագծից՝«ամրապնդմանը, շարունակմանը, ընդլայնմանը, զարգացմանը, կարգավորմանը» եւ այլն. «Նման ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա, ձեր այս ծրագրերի արդյունքում է, որ ՀՀ-ում ներդրում չկա: Մեր եվրոպական կառույցները ի՞նչ են արել, որ 10 անգամ ներդրումներն իջել են, ԱԳՆ-ն անելիք ունի՞, թե՞ չէ»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ միայն Թուրքիան հարեւան Վրաստանում 7-8 անգամ ավելի ներդրումներ է իրականացնում, քան բոլոր ներդրողները միասին վերցրած ՀՀ-ում:

«Ի՞նչ եք անում, որ ՀՀ-ն գրավիչ դառնա, Իրանը ռազմական ու տնտեսական ծրագրեր ավելի շատ կազմում է Ադրբեջանի, քան մեզ հետ»: Ի պատասխան փոխնախարարն իր զարմանքը հայտնեց. «Զարմանում եմ, որ այդ հարցերը պարբերաբար բարձրաձայնում են»: «Դե թող գա, որ պարբերաբար չլինի»,-հակադարձեց Արամ Մանուկյանը: Այնուամենայնիվ փոխնախարարը պատասխանեց իր վերադասի բացակայության հարցին. «Նախարարի այցելությունները, գիտեք, որ բավական թափանցիկ են, անմիջապես տեղեկացվում է, նախարարն այս պահին Գերմանիայում է՝ պաշտոնական այցելությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ներդրումներին, փոխնախարարն ասաց, որ ամենայն հավանականությամբ պատգամավորի խոսքն այն էր, որ արտաքին հարաբերությունները չափելի լինեն. «Ասացեք, խնդրեմ՝ ինչպե՞ս կարող է անվտանգության ապահովումը չափելի դարձնենք ու ներկայացնենք»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ