Հանրապետականներն այցելեցին Եռաբլուր՝ հարգելու Աշոտ Նավասարդյանի հիշատակը /ֆոտո, վիդեո/
Այսօր Կանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին:
Եռաբլուր էր այցելել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա ծաղիկներ խոնարհեց նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի գերեզմաններին։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ մինչ օրս հանրապետականները առաջնորդվում են Աշոտ Նավասարդյանի պատգամներով։
«Այն արժեքները, նպատակները, որոնք ունեցել է Աշոտ Նավասարդյանը, շատ քչերն ունեն, նա մեծ ճանապարհ է անցել անկախ Հայաստան ունենալու համար, եւ այսօր մենք ունենք այդ անկախ Հայաստանը եւ պետք է միասին ամեն ինչ անենք, որ այդ անկախ Հայաստանը ուժեղացնենք եւ փոխանցենք գալիք սերդին», – ասաց Երևանի քաղաքապետը։
Լրագրողները նկատեցին՝ ընդդիմադիր գործիչները հաճախ քննադատում են ՀՀԿ-ականներին՝ ասելով, որ Նավասարդյանի գաղափարների շարունակողը չեն, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Ես այդպիսի կարծիք արտահայտողներին ուղղակի արհամարհում եմ»։