02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը: Մասնավորապես նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի  և այլ բնակավայրեր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ […]

Տալ արժեք անհեթեթ հայտարարություններին մենք չենք պատրասվում. ԱԳՆ

Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքել հայտարարությանը, թե խաղաղության մեծ պայմանագիրը պատրաստ է եղել, բայց Հայաստանը հրաժարվել է այն ստորագրել: Այսօր 2017 թվականիի պետական բյուջեի քննարկման ժամանակ նման հարց բարձրացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Զարմանալի է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չարձագանքեց Սերգեյ Մարկովի հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագիր պատրաստ էր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար […]

Նախընտրական շոո՞ւ /վիդեո/

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի գործունեությանը  հայտարարեց, որ իրենք գնալու են իրենց կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման: «Այն բոլոր գործառույթները, որոնք որ հնարավոր է, որ պետությունն իր վրա վերցնի, այդ գորառույթները մենք կիրականացնենք»,- ասաց նախարարը: Անդրադառնալով ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի  այն հայտարարությանը, թե պետք է հաշվի […]

Կրճատումներ պետական ապարատում

Հայաստանի ԱԻՆ-ն ավարտել է իր ստորաբաժանումներից մեկի լուծարման գործընթացը: ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում գործընթացի ֆինանսական հարցերի ավարտի մասին որոշում է ընդունվել: «Արտակարգ իրավիճակների ոլորտում ծրագրերի իրականացման գրասենյակի» համար հատկացված 22.5 մլն դրամ միջոցներից առաջարկվել է վճարել աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած գումարը պետբյուջե ուղղել: Երկու այլ որոշումներով առաջարկվել է լուծարել Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ […]

«Հայաստանն ազատ ու անկախ տեսնելը նրա գերագույն նպատակն էր»

Այսօր «Հանրապետական» կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ  այցելել են  Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու ՀՀԿ հիմնադիր  Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում Աշոտ Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանն անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբավորման իրականացրած գործողություններին՝ նշելով, որ չի ուզում նրանց փնովել, քանի որ նրանց գործունեությանից ու գաղափարներից լավատեղյակ չէ: «Բայց եթե կա ընդվզում, մահին ընդառաջ գնալու գաղափար, ուրեմն […]

Ովքե՞ր են ամենախոշոր հարկ վճարողները

Հազար խոշոր հարկատուները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջե են վճարել 525 միլիարդ դրամ հարկ: 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով առաջին՝ 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների տեղեկանքի համաձայն՝ առաջին հինգ խոշոր հարկատուների ցանկը հաջորդաբար զբաղեցնում են ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ ՀԱՅ ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ Ձ, ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ, […]

Կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ է վերցնում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև՝ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով: Վարկը տրվում է 22 տարի մարման ժամկետով, որից արտոնյալը` 15 տարի: Ծրագրի նպատակն է վերակառուցել և […]

«Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանին ներկայացնելուց հետո անդրադարձավ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարություններին, թե ֆուտբոլին վերաբերող հարցերը պետք է լրջորեն քննարկել: Ռուբեն Հայրապետյանը նշեց՝  Հրաչյա Ռոստոմյանը «անկապ» խոսում է. «Սպորտի նախարարը, որ խոսում է անկապ, ֆուտբոլը սենց, ֆուտբոլը… ֆուտբոլը տենց չի ա՛յ ժողովուրդ ջան»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված