03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Օրը տոնական էր խորհրդարանի այգում

Հունիսի 1-ին ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ մեր երկրում նշվում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Այսօր հանրապետության տարբեր հրապարակներում եւ այգիներում տեղի են ունենում մանուկներին նվիրված մի շարք միջոցառումներ. ամենուր տոնական տրամադրություն է: Օրվա առթիվ հեքիաթի էր վերածվել նաեւ Ազգային ժողովի այգին: ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հովանու ներքո օրվա կապակցությամբ […]

Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը

Դիվանագիտությունը արտաքին գործերի գերատեսչության մենաշնորհը չէ, իսկ արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի դիվանագիտական բաղկացուցիչը լայնաշերտ է։ Պառլամենտական, ժողովրդական, եկեղեցական և այլ տեսակի դիվանագիտությունը պետության համար մշտապես եղել է կենսունակ և օգտակար մեխանիզմ։ Օրինակ Ռուսաստանում 90-ականներին ինքնուրույն դիվանագիտություն էր իրականացնում ՊՆ-ն, ինչը հաճախ չէր համընկնում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշման հետ։ Ավելին, կար որոշակի մրցակցություն և շահերի բախում։ ԱՄՆ պատմության […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

Կառավարության  որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին  հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ապօրինի սպառման դեպքում օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի քանակների հաշվարկման և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  

«Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն […]

Charlie Hebdo-ն թիրախավորել է Պուտինին եւ Մակրոնին /ֆոտո/

Երգիծական սկանդալային Charlie Hebdo շաբաթաթերթն այս անգամ թիրախավորել է ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Էմանուել Մակրոնին։   Նախագահների հանդիպումից հետո շաբաթաթերթը հրապարակել է լուսանկար, որում Ֆրանսիայի նոր նախագահը շան քոթոթի տեսքով բռնել է Պուտինի ձեռքը։ Իր հերթին Պուտինը հրահանգում է․ «Պառկիր տեղդ»։ «Մակրոնն ընդունել է Պուտինին»,- մեկնաբանված է լուսանկարը։   

«Եթե մարդն իր խղճի, իր Աստծո հետ հաշտ է, ուրեմն երջանիկ է» /տեսանյութ/

Այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը,  ԱԺ-ի այգում լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով լրագրողների հերցին՝ խորհրդային շրջանի երեխանե՞րն էին երջանիկ, թե՞ անկախ Հայաստանի, ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովը  պատասխանեց. «Կարծում եմ՝ երջանկությունը չափման միավոր չունի. եթե մարդն իր խղճի, իր Աստծո հետ հաշտ է, ուրեմն երջանիկ է: Իսկ երեխաների երջանկությունը որն է՝ ուրախ լինի, լավ լինի, ծնողները գլխին լինեն, […]

Այսօր յուրահատուկ օր է մեր ընտանիքի համար. Տարոն Մարգարյան

Այսօր յուրահատուկ օր է մեր ընտանիքի համար. որդուս՝ Սմբատի ծննդյան օրն է, ով դառնում է 5 տարեկան։ Տղաս, մաղթում եմ քեզ առողջ, երջանիկ և խաղաղ մանկություն։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու տեղադրել որդու լուսանկարը:

Պատանի երկրապահները լավագույնն են.Վիգեն Սարգսյան /տեսանյութ/

Պաշտպանության նախարարությունում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Տոնի շրջանակներում էլ կատարվեց «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգեւատրությունը: Լավագույնը ճանաչված բոլոր ինը մասնակիցներն էլ «Պատանի երկրապահ» կառույցից էին: Այդ պատճառով «Պատանի երկրապահ»-ը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ: Երկրապահի պատանեկան կառույցի արձանագրած հաջողությունների մասին առանձնահատուկ խոսք ասաց նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Ցուցահանդես, փառանոնը […]

«Մենք պարտավոր ենք մեր պետության վիճակը բարելավել»

«Երևի թե,  աշխարհի ամենատարբեր երկրների մեջ իրենց ամենաերջանիկը  համարողները հայ երեխաներն են», –  այսօր՝ Երեխաների պաշտպանության օրը ԱԺ-ի այգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա հիշեցրեց՝  Հայաստանում երեխաներն ունեն անվճար կրթության և անվճար բուժօգնություն ստանալու իրավունք, բայց այդ ոլորտներում, իսկապես, դեռևս շատ  անելիքներ, կան: ,- նշեց ԱԺ նախագահը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված