02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավարտվել է կաշառք պահանջող պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել: Այսպես, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել […]

Մեր խոստումները կգերակատարենք. Սուրեն Կարայան

«Ներդրումներ բերելու վերաբերյալ նախընտրական խոստումները մենք կկարողանանք ապահովել»,- այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք և դա վերաբերվում է տնտեսության զարգացմանը, ոչ միայն կկատարենք, այլ նաև կգերակատարենք: Դրա մասին վկայում են այն թվերը, որոնք հրապարակում են Վիճակագրական ծառայությունները»,- ընդգծել […]

Քրդամետ կուսակցության պատգամավորը Թուրքիայում դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ և պատգամավոր տկն Բեսիմե Քոնջան դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, Թուրքիայի Բաթմանի ծանր հանցանքների դատարանը նրան մեղադրել է «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածների հատկանիշներով: Ավելի վաղ դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակներում Քոնջան ձերբակալվել էր […]

Մտածելու բան կա, ես մտավախություններ ունեմ. ՀՀԿ-ական պատգամավոր

Շիրակի նախկին մարզպետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը չգիտի, թե համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ է եղել, թե ոչ: «Մտածելու բան կա այստեղ` իմ կարծիքով: Ես մտավախություններ ունեմ, որ պիլոտային ծրագրերով կատարված փոփոխությունները պիտի հետագայում ուսումնասիրվեն, ժամանակ տրվի, հասկացվի, թե դրա օգուտն ինչքան է, նոր շարունակվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե նախորդ անգամ կատարված խոշորացումը […]

Լավ չենք արել էլի. վարչապետը՝ Իգնատի Առաքելյանին

Պետական ծրագրի համաձայն ՝ Հայաստանում ֆերմերները սովորականից ցածր գնով վառելիք կստանան. մեկ լիտրը կարժենա 280 դրամ։ Այս մասին  համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Ըստ ծրագրի՝  314 դրամով 5 մլն լիտր դիզելային վառելիք կմատակարարվի, դրանից 34 դրամը կսուբսիդավորի պետությունը։ Մրցույթը շահել է «Մաքսհուր» ընկերությունը: «Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցիք։ Դե լավ […]

Տրվել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության մեկնարկը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամիստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։  Հունիսի 1-ին Երևանում՝ երգչի Կասկադի հարեւանությամբ գտնվող կեցավայրում, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից«Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվեցին Ազնավուրի կեցավայր-թանգարանի բանալիները։ Հենց […]

Ազնավուրն այսօր լեգենդ է՝ քայլող լեգենդ. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ Շառլ, Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է […]

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի վրա

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ մայիսի 31-ի երեկոյան հակառակորդը կրակ է բացել: «Առօրյա կրակոցներ են, որոնք ամեն օր էլ լինում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը, հավելոլով , որ ինքը գյուղերից տեղյակ չէ: Նշենք, որ Բաղանիս համայնքի ղեկավար  Նարեկ Սահակյանը լրատվամիջոցների հետ զրույցում  նշել է, որ հակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել է Բաղանիսի 2 […]

Ո՞վ է իրականում Ֆուլ Հաուսի Զառան

Ֆուլ Հաուսի բոլոր եթերաշրջանի նորեկներից ամենիասիրված պերսոնաժը Զառան էր։ Զառան, ըստ սցենարի, ամենաանգրագետ մատուցողուհին էր ու իր անգագիտությամբ մարմնավորում է մեր երկրի մի շարք մատուցողուհիներին։ Իսկ ո՞վ է իրական կյանքում Զառան։ Mypage.am-ի փոխանցմամբ` Քրիստինե Եղոյանը /Զառայի դերի մարմնավորողը/ սովորել է Երգի պետական Թատրոնում ու Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ժամանակին աշխատել է Կամերային թատրոնում, որից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված