02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ,  Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի   ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աստված հատուկ խնամք է ցուցաբերում որբ երեխաների հանդեպ. ինչ է ասում Աստվածաշունչը երեխաների մասին

Աստված հատուկ խնամք է ցուցաբերում որբ երեխաների հանդեպ /Օր. 10.18, Սաղմ. 10.17-18, Հակ. 1.27/ Աստված օրհնում է անպտուղ կանանց` երեխաներ պարգևելով /Սառա-Ծննդ. 21.1-3, Ռեբեկա-Ծն. 25.21-22, Աննա-1Թագ. 1.20, Եղիսաբեթ-Ղուկ. 1.13, Ես. 54.1, Հռ. 14.16-22, Եբր. 11.11-12/ Աստված ծնողներին պատվիրում է, որ իրենց երեխաներին բերեն Իր մոտ /Մթ. 19. 13-15, Ղուկ. 18. 16-17/ Աստված պատվիրում է, որ […]

«Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ»

Սիրելի՛ երեխաներ, աշխարհն այսօր նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մեզանում իրավամբ վերածվել է բացառապես մանուկների տոնի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, իմ փոքրիկ բարեկամներ: Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով, որ դուք ստանաք լավ կրթություն […]

Մի սպանիր /ֆոտոշարք/

Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝  թողնելով ավերիչ հետքեր:   

«Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում» /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Կառավարական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է` Արցախն, անկախ ամեն ինչից, առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում: «Տնտեսական աճն էլ հասնում է ընդհուպ մինչև տասը տոկոսի: ՀՀ-ն բանակցային դաշտում ոչ թե փոխարինում է Արցախին, այլ Արցախի կողքին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «ՀՀ նախագահին պետք չէ մեղադրել ու պնդել, […]

Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս նախկին փեսան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը՝ Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված […]

Զինվոր, բժիշկ, բարեց, քննիչ…երեխաների` ապագա պլաններից (տեսանյութ)

Պարզվում է` արական սեռի հայ երեխաները ցանկանում են զինվոր դառնալ, հայրենիքը պաշտպանեն, երբ կմեծանան: Իսկ որպես մասնագիտություն նախընտրում են քննիչ լինել, ըմբշամարտով զբաղվել: Աղջիկներն էլ ցանկանում են բժիշկ ու երգչուհի դառնալ: Ինչո՞ւ բժիշկ, որովհետև ասում են, որ ամենալավ մասնագիտությունն է: Երեխաները մյուս բոլոր մանուկներին մաղթում են կապույտ երկինք, երջանկություն: Henaran.am-ի փոքրիկ հարցախույզը երեխաների հետ` տեսանյութում: […]

Մայիսի 25-ից մինչև 31-ը գրանցված երկրաշարժերը

Ս.թ. մայիսի 25-ից մինչև 31-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ չի գրանցել:    Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մայիսի 26-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում` Թելավի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված