11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մանկության աշխարհը հյուրընկալվել էր Երևանի կենդանաբանական այգում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում Մանկության աշխարհն էր հյուրընկալվել Երևանի կենդանաբանական այգում: Հունիսմեկյան միջոցառումներն այստեղ մեկնարկեցին մայրաքաղաքի արվեստի դպրոցների, նվագախմբերի, վոկալ ստուդիաների ու պարային համույթների սաների համերգային ելույթներով: Ուրախ մեղեդիների ուղեկցությամբ մուլտհերոսները, ծաղրածուներն ու կենդանիների դիմակներով երեխաները այգու այցելուներին հրավիրել են դառնալ օրվա խորհրդով կազմակերպված ուրախ ծրագրերի մասնակիցն ու ականատեսը: Բացօթյա խաղեր, փոքրիկների կավճանկարներ, պատանիների համար նախատեսված բնապահպանական ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողը կպարգևատրվի հեծանվով: Ինտերակտիվ շարժական տիկնիկային թատրոնն ու բազմաթիվ այլ անակնկալներն արտացոլում էին այգում թևածող անհոգ և ուրախ մթնոլորտը:

Հանդիսությունների բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել, զրուցել է երեխաների և ծնողների հետ, շնորհավորել է փոքրիկների տոնն ու լուսանկարվել նրանց հետ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ