Ծխախոտի թանկացումը ոչ Լևոն Ալթունյանն է որոշում, ոչ մեկ ուրիշը
Իսկ հիմա՝ ավելի լուրջ, ծխախոտի թեմայով
Ծխախոտի թանկացումը ոչ Լևոն Ալթունյանն է որոշում, ոչ մեկ ուրիշը։ Ու պատճառն էլ առողջության հետ կապ չունի։
Թանկանալը լինելու է ակցիզային հարկի բարձրացման միջոցով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը պայմանավորված է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ։
Մի ալարեք, կարդացեք։
Ուրեմն, Հայաստանում դրույքաչափը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ ցածր էր, և Հայաստանը պետք է մի քանի տարիների ընթացքում առաջանցիկ տեմպերով բարձրացներ այդ հարկի դրույքաչափը:
Ըստ այդմ մշակվել է մեր Հարկային օրենսգիրքը։ ՀՕ-ով նախատեսվում է, որ 2017-2021թթ. ամեն տարի ծխախոտի ակցիզային դրույքաչափը 15%-ով պետք է բարձրանա:
Բացի դրույքից, նաև հարկման մեխանիզմն է փոխվում։
Բայց էս ամենով հանդերձ, 2021 թվականին Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկն ավելի ցածր պետք է լինի, քան Ռուսաստանում, որովհետև Հայաստանն ավելի ցածր եկամտային խմբում է, քան Ռուսաստանն ու Ղազախստանը։
Էնպես որ, ոչ առողջապահության նախարարը, ոչ էլ անգամ վարչապետն ու նախագահը էս հարցում ինքնուրույն որոշումներ չեն կարող ընդունել։
Ինչ առողջություն, ինչ ծխելու դեմ պայքար…
Բարի գալուստ, ԵԱՏՄ ))
Հ.Գ.- Ի դեպ, ավելացնեմ, որ սիգարետի թանկանալուց արտադրողն ու ներմուծողը չեն շահում։ Ավելցուկը ակցիզային հարկն է, որը գնում է պետական գանձարան։ Դրա համար սիգարետի ներկրմամբ զբաղվող գործարարները հեչ ուրախ չէին Հարկային օրենսգրքով։
Բաբկեն Թունյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում