Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ: «Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով: Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, […]