03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ավտովթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

Հունիսի 2-ին, ժամը 05:58-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Մալիշկա հատվածի 5-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 19 PR 009 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Բ.) դուրս է […]

Շնորհավորել է

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Ղազանչյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Թատերական ժանրն ու դերասանական խաղը ռեժիսորի Ձեր հմուտ ղեկավարությամբ վարպետորեն են համաձուլվել այն բազմաթիվ բեմադրություններում, որոնք […]

Ինչ ենք մենք ունենում, երբ հետեւում ենք Քրիստոսին . Հիսուսի պատասխանը

Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ երբ մենք թողնում ենք ամեն բան ու հետևում իրեն, համ այս ժամանակի մեջ ենք ամեն ինչ հարյուրապատիկ ստանում, համ հալածանք կրում, համ էլ գալիք աշխարհում հավիտենական կյանք ստանում: Մի անգամ Պետրոսը նրան ասաց. «Ահավասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետեւից»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ […]

Ալիեւի սցենարը՝ հյուծող պատերազմ /տեսանյութ/

Ադրբեջանն ուզում է հյուծող պատերազմի միջոցով հասնել արդյունքի, քանի որ այդ երկրի քաղաքական էլիտան կարծում է՝ այլ տարբերակ չկա, հարկավոր է Արցախը բռնակցել Ադրբեջանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը զգում է, որ ոչ մի ուժ իրեն սաստել չի կարողանում, այդ իսկ պատճառով շարունակում է պարբերաբար խախտել […]

Երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.100 և արևելյան երկայնության 47.540աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

«Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը»

Ծխելու դեմ պայքարի թեմային ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Ծխել֊չծխելու թեման կրկին արդիական դարձավ։ Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ տեսակետ հայտնեմ։ ☆ Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը։ ☆ Սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից։ ☆ Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել […]

Հերոսին ստրուկ ենք սարքում, ժուլիկին՝ հերոս

Շուրջ մեկ տարի է անցել ՊՊԾ գրավումից, ու հիմա, երբ հետհայացք եմ գցում, դեռ սարսափում եմ ամբոխի բթամտությունից ու հոտային բնազդից։ Մեկ օրվա մեջ թացն ու չորը խառնեցին իրար․ մարդասպանը դարձավ հերոս, սպանություն կանխողը դարձավ դավաճան։ Սպանողը խղճահարություն ու համակրանք էր ստանում, սպանվողը՝ մաղձ ու չարախնդություն։ Սակայն սասնածռիստական կոդլային ամենակոնտրաստային բնորոշողը Հաց բերողի ճակատագիրը դարձավ։ […]

Եկեղեցուն տվածը կորած մի համարեք․ Կարապետյանները՝ ամբար դարձած սուրբ Աստվածածնին /ֆոտո, տեսանյութ/

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղը կարելի է ասել եզակի գյուղ է, որը չունի  աշխատանքի խնդիր:  Այստեղ արդեն մի քանի տարի է Կարապետյան  ընտանիքը  հիմնել է « Բանդիվան կաթ»  ընկերությունը, որտեղ աշխատում են բոլոր բանդիվանցիները: Գենիկ Կարապետյանը  ծնունդով Բանդիվանից է ու  հարազատ գյուղը չի մոռացել: Նրանք կաթնամթերքի ու գինու գործարաններ ունեն․ Կարապետյան եղբայրներին է «Բանդիվան» կաթնամթերքի […]

Ինչ եղանակ է սպասվում

Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-5-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված